ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենյակը իր շնորհակալությունն է հայտնում բոլոր բարեկամներին, ուղեկից և քույր կազմակերպություններին, հանձնախմբերին և գրասենյակներին Արցախում ՀՅԴ գրասենյակի բացման առթիվ շնորհավորական և բարեմաղթանքների ուղերձներ հղելու համար: Նորաբաց գրասենյակին ուղղված մաղթանքները պարտավորեցնող են:
Լիահույս ենք, որ Արցախի համար այս ծանր օրերին և ճգնաժամային իրավիճակում կկարողանանք հաջողությամբ իրականացնել գրասենյակից ակնկալվողը առաքելությունը:
ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենյակ