Աշխատում ենք անդադար, մեծ հույսերով, բայց ոչ անիրատեսական սպասումներով:
Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը։
«Անկարան, ինչպես նախկինում, կուղղվի դեպի Երևան ՝ խափանելու համար Հայոց ցեղասպանության դատապարտման և ոգեկոչման համաշխարհային շարժումը»,- ասաց նա՝ պատասխանելով նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում արցախյան պատերազմից հետո հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր «շտկումներին»։
Խոսելով արդեն ՀՀ իշխանությունների կողմից արվող հայտարարությունների մասին, որ օրինակ, պետք է հնարավորություններ փնտրել հարաբերությունների կարգավորումից՝ Արամ Համբարյանն ասաց. «Երևանը պետք է խուսափի այդ ակնհայտ ծուղակներից»։