Letter to the OSCE by the Austrian Armenian Committee for Justice and Democracy
Նամակ ԵԱՀԿ-ին ` Եւրոպայի Անվտանգութեան եւ Համագործակցութեան Կազմակերպութիւն
Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը քեսաբցիներին օգնության կոչով նամակ է հղել ԵԱՀԿ-ին
Հայ Դատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրխալթերին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական խորհրդի կայքը, Հայ դատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբցիներին:
Նամակում նշվում է, որ հայությունը հատկապես մտահոգված է, որ ծայրահեղականները հարձակումներն իրականացրել են Թուրքիայի աջակցությամբ: «Թուրքիան օժանդակել է Քեսաբ հայկական գյուղաքաղաքի ավերիչ գործողություններին և երրորդ անգամ ստիպել Քեսաբի բնակչությանը լքել իերնց նախնիների տները և հողերը: ԵԱՀԿ-ն բարոյական լիազորություն ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և բացեիբաց քննադատելու Թուրքիային Քեսաբի ավերման համար: ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարը, որպես Մշտական խորհրդի գործող նախագահ, կարող է ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա»,- նշվում է ԵԱՀԿ պաշտոնյաներին ուղղված նամակում:
Կոչ է արվում նաև ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալթերին գործի դնել բոլոր հնարավոր միջոցները` դատապարտելու համար ԵԱՀԿ մասնակից պետության ագրեսիվ գործողությունները, քննարկել Լաթաքիայում ապաստանած քեսաբցի գաղթականներին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև խնդրի լուծմանը ներգրավել ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատարին:
Հայ դատի հանձնախմբի անդամները պատրաստակամություն են հայտնել խնդրի շուրջ հանդիպել ԵԱՀԿ պաշտոնյաների հետ ցանկացած պահի` քննարկելու համար Սիրիայի հայերի վիճակի և քեսաբցիներին օգնություն ցուցաբերելու հարցերը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ