ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունը վերահաստատել է կուսակցության հանձնառությունը

Լուրեր

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը։

Ավելի քան մեկուկես ժամ տևած հանդիպմանը քննարկվել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ԱՀ ԱԳՆ-ՀՅԴ Հայ Դատի կառույցներ համագործակցության առաջնահերթությունները։ ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունը վերահաստատել է կուսակցության հանձնառությունը Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Արցախի ԱԳՆ-ի եւ ՀՅԴ Հայ Դատի կառույցների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը բոլոր մակարդակների վրա:

ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությանը մաս էին կազմում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) պատասխանատու Վերա Եագուպյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի (Երևան) պատասխանատու Կիրո Մանոյանը։

Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

aparaj.am