Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում իր աշխատանքները կսկսի Եվրոպայի հայերի 4-րդ համագումարը

(ՕՐԵՐ) ԲՐՅՈՒՍԵԼ. Ինչպես ՕՐԵՐ-ն արդեն տեղեկացրել էր, հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում տեղի կունենեա Եվրոպայի հայերի 4-րդ համագումարը։

Արդեն ավանդույթ է դարձել, որ համագումարի առաջին օրն անցկացվում է Բրյուսելի Հայ տանը, ուր կքննարկվեն ներհայկական հարցեր ու խնդիրներ։ Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ողջույնի խոսքից հետո, ելույթներ կունենան Արցախի Հանրապետութեան նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տէր Խաչատուրյանը։

Այնուհետեւ կսկսվեն թեմատիկ քննարկումները։ Առաջին՝ ,,Ցեղասպանության ճանաչում եւ հատուցումներ,, թեմայի շուրջ զեկուցումներով հանդես կգան Բոխումի RUHR համալսարանի Ցեղասպանութեան եւ Սփիւռքի հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Միհրան Դաբաղը /«Ցեղասպանության հիշողության կարեւորությունը մեր պահանջների ծիրից ներս», եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը / «Հատուցման գործընթաց հոլովույթը»/ թեմայով։

Կլոր սեղանը կվարի Արդարարդատության եւ մարդու իրավունքների հայկական իրավանց կենտրոնի կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ Գեւորգ Հակոբճեանը, ով նաեւ Ավստրիայի Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ է։

Օրվա երկրորդ թեման է «Թրքական եւ ադրբեջանական լոբբին Եվրոպայում,,։ Հայաստանի Եվրոպական ընկերներ- EuFoA երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Հայրապետյանը հանդես կգա «Թուրք եւ ադրբեջանական պետական քարոզչությունը եւ դրա հակազդեցությունը Հայաստանի մարմինների կողմից» թեմայով զեկուցմամբ, որին կհաջորդի «Եվրոպական լրատվամիջոցների օգտագործումը թուրք և ադրբեջանական լոբբինգին հակազդելու գործունեության մեջ» զեկուցումը, որը կներկայացնի Փարիզից MediaSchool Group ընկերութեան տնօրեն, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազեանը։ «Թուրք եւ ադրբեջանական լոբբին՝ սոցիալական ցանցերը տեղեկատվական պատերազմի մեջ» զեկույցով հանդես կգա տեղեկատվական անվտանգության եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Երեւանից։

Այս կլոր սեղանը կվարի Եվրոպայի Հայ Դատի գրասենեակի եվրոպական ծրագրերի համակարգող Հեղինե Էվինյանը։

Համագումարի առաջին օրվա քննարկման վերջին թեման է «Հայապահպանում՝ գոյատեւման հիմնական ազդակ»։

Զեկցուցմուներով հանդես կգան Մոնթրեալի Սուրբ Հակոբ վարժարանի հայեցի դաստիարակության պատասխանատու Մհեր Գարագաշյանը / «Հայեցի դաստիարակության ներկայիս մարտահրավերները՝ տնից մինչեւ դպրոց, դասական մամուլ եւ համացանց»/, Կիպրոսի Մելքոնյան եւ Փարիզի Հրանտ Տինք վարժարանների Հայերեն լեզվի դասավանդման պատասխանատու, մանկավարժ Կարապետ Տաքէսեանը / «Արեւմտահայերէնի գործածութեան իրավիճակը Եւրոպայի մէջ եւ անոր պահպանման անհրաժեշտութիւնը»/, Հունաստանի Հայ Կապույտ Խաչի Լեւոն և Սոֆիա Հակոբեան Ազգային վարժարանի նախկին տնօրեն Միհրան Քիւրտօղլեանը /«Գաղութային կազմակերպութեան կշիռքը ինքնության պահպանման և պահանջատիրության պայքարում»։

Վերջին կլոր սեղանը կվարի Համազգային Մշակութային Միության վարչության անդամ Մկրտիչ Մկրտչյանը։

Հոկտեմբերի 19-ի նիստերը տեղի կունենան Եվրոպական խորհրդարանի շենքում։

Առաջին նիստը կվարի Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տէր Խաչատուրյանը։ Ելույթներով հանդես կգան Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այնուհետեւ ,,Հայոց ցեղասպանության ճանաչում՝ հանգրվաններ եւ մարտահրավերներ,, թեմայի շուրջ զեկուցումներ կկարդան Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Քենետ Հաչիկյանը, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը, թուրք իրավապաշտպան Ռագիբ Զարաքօղլուն։ Նիստը կշարունակի վարել Հակոբ Տեր Խաչատուրյանը։ Կշոշափեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Թուրքական հասարակության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներին առնչվող հարցեր։

Հաջորդ նիստը, որի թեման է ,,Հարավային Կովկաս. Նվաճումներ, նոր հեռանկարներ եւ մարգինալացում,, կվարի ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի Եվրոպական ծրագրերի պատասխանատու Հեղինե Էվինյանը։ Զեկուցումներով հանդես կվան Եվրոպական միությունում եւ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Կրակովի Յագելոնյան համալսարանից դոկտոր Անջեյ Ժիյեբան, The Halo Trust-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Աշ Բոդդին, ՀՅԴ բյուրոյի անդամ, միջազգային կապերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրանք կանդրադառնան Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ նոյեմբերին ստորագրվելիք պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությանը, ինչպես նաեւ իբրեւ անկախ պետություն ճանաչման հնարավորություններին։

ՕՐԵՐ

Լուսանկար – 2013 թվականի Եվրոպայի հայերի 3-րդ համագումարից https://www.flickr.com/photos/yevrobahay/11100240073/in/album-72157638145324573/