(1in.am) Օգոստոսի 31-ին Չինարիում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնողների ուղղությամբ կրակոցների վերաբերյալ Կասպրշիկի գրասենյակի հայտարարությունը անարդար հավասարակշռություն պահելու ձև է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Շատ էլ լավ կարող են իմանալ, Մինսկի խմբի համանախագահների մեջ այնպիսի երկրներ են, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, որոնք այնքան արբանյակներ ունեն մեր վերևում պտտվող, որոնք ամեն ինչ էլ կարող են պարզել օրվա ցանկացած ժամին՝ լինի մութ, բուք, ցուրտ, թե քամի: Եթե ցանկություն ունենան, կարող են ասել՝ որտեղից, ով արեց»,- մանրամասնեց Կիրո Մանոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: