ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստան ու Արցախ է այցելում Բելգիայի սենատոր Յորիս Պոշետը

Արցախի ժողովրդի պայքարի նպատակն է ուղղել պատմական սխալը

(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով Արցախում գտնվող Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին հրավիրել է մամլո ասուլիս:

Բելգիայի Սենատի անդամը ներկայացրել է իր տպավորություններն Արցախում ունեցած հանդիպումներից, նշելով, որ հատկապես ոգեշնչող էին «Թումո» ստեղծարար կենտրոնի և «The halo trust» կազմակերպության անդամների հետ հանդիպումները: Այդ հանդիպումները հնարավորություն են տվել ավելի ընդհանրական պատկերացում կազմելու Արցախի, ինչպես նաև այստեղի մարտահրավերների վերաբերյալ: Սենատորը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակին նախաձեռնության և կազմակերչական աշխատանքների համար:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Յորիս Պոշետը նշել է, որ այցից առաջ Արցախի մասին շատ բան չգիտեր և նման այցելությունները շատ մեծ նշանակություն ունեն Արցախը ճանաչելու առումով:

«Եվրոպական պառլամենտում արդեն կա Հայաստանի հետ բարեկամության խումբ, որն ունի 50 անդամ: Արցախի ճանաչման հարցը բավականին բարդ հարց է, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի: Արցախի ժողովրդի պայքարի նպատակն է ուղղել պատմական սխալը»,- շեշտել է Յորիս Պոշետը և ավելացրել, որ երկխոսությունը հարցի լուծման կարևորագույն միջոցն է:

Արցախի լրատվական դաշտին երկայացուցիչների հետ Բելիգիայի Սենատի, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամի հետ հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը:

Լուսանկար – Ձախից՝ Յորիս Պոշետ, Հեղինե Եվինյան

Երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա. բելգիացի սենատոր

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամլո ասուլիսով:

(ԱՐՑԱԽՊՐԵՍ) ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ – «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Յորիս Պոշետին, ողջունելով ներկաներին, նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ և բավականին մեծ տպավորություններ է ստացել:

«Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին. պարզապես հիացած եմ, այնտեղ մեծ ներուժ կա: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն և, որ ամենակարևորն է, ես ինձ ապահով եմ զգում Արցախում»,-ասել է բելգիացի սենատորը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Յ. Պոշետին մասնավորապես նշել է, որ երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա:

«Ֆլամանդական խորհրդարանում կգործի Արցախի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- մասնավորապես նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:

Նշենք, որ Յուրիս Պոշետիին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հյուրընկալվել է ԱՀ Խորհրդարանում, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:

Nagorno-Karabakh conflict should only be resolved through dialogue. Belgian Senator

Belgian senator, member of the Flemish Parliament Joris Poschet who arrived in Stepanakert at the initiative of the Armenian National Committee of Europe, gave a press conference.

(ARTSAKHPRESS) STEPANAKERT- As “Artsakhpress” reports, at the press conference, Joris Poschet greeting the guests, noted that it is his first visit to Artsakh and added that he is impressed.

I visited Stepanakert’s TUMO center of creative technologies, where I got acquainted with the activities of the center. I’m just fascinated. The center has a great potential. With my visit I discovered Artsakh. I became acquainted with the conflict situation on the spot. I feel safe in Artsakh and I think that it is very important,” said the Belgian senator.

Speaking about the Karabakh conflict, he noted that the conflict should only be resolved through dialogue. “The Flemish Parliament will have Artsakh friendship group, which will be our first but important step. I am going to have an active role in this issue, “he said and added that Europe is a political body with great potential which can contribute to the settlement of the Karabakh conflict.

Remind, Artsakh Republic President Bako Sahakyan received Joris Poschet, he also was at Artsakh Parliament, had meetings with Artsakh FM Karen Mirzoyan and Minister of Culture and Youth Affairs Narine Aghabalyan.

Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Ստեփանակերտի հուշահամալիրում

(news.am) Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում և Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:

Բելգիացի սենատորը եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում, արտադրամասերում, ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև գործարանի հիմնադրման պատմությունը:

Տիգրանակերի թանգարանում

Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսել քաղաքի պատմությունը:

Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում

Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել, որ «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առ Աստված Բելգիացի սենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու մասին ստացած իր տպավորություններն ամփոփել է Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների հետ հանդիպմանը Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածական խոսքով: Անդրադառնալով իր այցին` սենատորը, չթաքցնելով հիացմունքը, նշել է.

,,Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների, արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ: Այդ հանդիպումներն ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին: Պետք է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար և հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և համեղ ուտելիքներով,,:

Այնուհետև լրագրողների հետ հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանով:

Հիշեցնենք որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:

Belgium senator in Karabakh, visits Stepanakert Memorial

(news.am) Belgian Senator Joris Poschet on Friday visited the Stepanakert Memorial, in the capital city of the Republic of Artsakh (Nagorno-Karabakh Republic/NKR).

He placed flowers and paid tribute to the memory of the Armenians that fell in the Karabakh War and during the Great Patriotic War in World War II.

On the same day, Poschet paid a cognitive visit to the demining organization in Stepanakert and the latter’s airport.

Also, Belgian lawmaker visited the Artsakh Brandy Company, and the ancient Armenian city of Tigranakert.

Subsequently, he visited the Stepanakert branch of the TUMO Center for Creative Technologies, where he noted that Artsakh has a wonderful youth.

In addition, the Belgian senator prayed at the Ghazanchetsots Cathedral of Christ the Holy Savior, in Shushi town.

Joris Poschet summed up his impressions of his visit to Karabakh at a press conference in Stepanakert. He expressed his admiration, and said his meetings enabled him to get better familiarized with the challenges facing Artsakh.

The Belgian senator noted that he was very happy to be in the NKR and that, if possible, he definitely will visit it again.

Poschet added that he was fascinated by the reception, nature, and delicious food in Artsakh.

Բելգիացի սենատորը հանդիպել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

Շարունակվում է Բելգիացի սենատոր Յորիս Պոշետի այցը Արցախի Հանրապետություն:

(ԱՐՑԱԽՊՐԵՍ, հունիսի 23) Հունիսի 22-ին ֆլամանդական խորհրդարանի պատգամավորին Շուշիում ընդունել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նա, ողջունելով հյուրին, նշել է, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ առանցքային դերակատարում ունի նաև մշակութային երկխոսությունը: Կարևորելով եվրոպացի խորհրդարանականների հետ նման հանդիպումները՝ նախարարը փաստել է, որ այդ ձևաչափը ևս նպաստում է աշխարհում Արցախի ճանաչմանը և հավելել, որ նաեւ ճանաչողական այցերի արդյունքում է, որ եվրոպական հանրությանը հասանելի է դառնում Արցախի ժողովրդի խոսքը, ստեղծարար միտքն ու խաղաղարար ձգտումները:

Նարինե Աղաբալյանը Յորիս Պոշետին ներկայացրել է Արցախի մշակութային կյանքը և փաստել, որ թեև արդեն 25 տարի է արցախցին ապրում է «խաղաղության» մեջ, այդուհանդերձ երբեք չի դադարում լինել ստեղծագործ, ավելին, շարունակում է ընդլայնել մշակութային կապերը տարբեր երկրների հետ: Նախարարն անդրադարձել է նաև մշակութային այն ծրագրերին, որոնք իրականացվում են հատկապես զինծառայողների համար: Ծրագրեր, որոնք բացի մշակութային դաստիարակությունից փոխանցում են նաև վեհ արժեքներ, որոնք, ցավոք, բացակայում են հակառակորդի դեպքում: Որպես ասվածի ապացույց՝ Յորիս Պոշետի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի անմարդկային վայրագությունները:

Բելգիացի սենատորն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելութան համար և ընդգծել, որ մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:

Artsakh’s culture minister holds meeting with Belgian Senator in Stepanakert

Belgian Senator Joris Poschet’s visit to Artsakh continues.

(ARTSAKHPRESS-ARMENPRESS, June 23) On June 22, Narine Aghabalyan – Artsakh’s minister of culture and youth affairs held a meeting with Mr. Poschet.

During the meeting Aghabalyan said that cultural dialogue has a key role simultaneously with political dialogue. Highlighting similar meetings with European parliamentarians, the Artsakhi minister noted that this format also contributes to the global recognition of the country, and as result of such visits the voice of the people of Artsakh becomes accessible to the European community, as well as the creative minds and peaceful aspirations.

Minister Aghabalyan presented the cultural life of Artsakh and noted that although for already 25 years the people are living in ‘peace’, they never stop being creative, and moreover continue to expand cultural ties with various countries.

The minister also touched upon the cultural programs which involves servicemen. Programs which in addition to cultural discipline, also convey high values, which unfortunately are absent in the case of the adversary.

As a proof of the abovementioned, the minister presented to the Belgian Senator the Azerbaijani inhuman atrocities during the April War.

The Belgian Senator thanked for the warm reception and emphasized that prior to visiting Artsakh his understanding and ideas were different, however today they’ve changed a lot.

Mr. Poschet’s visit to Artsakh was held at the initiative of Gaspar Karapetyan – head of the European Armenian Federation for Justice and Democracy.

Հանդիպում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեի հետ

(president.nkr.am, 21/06/2017) Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին:
Քննարկվել են Բելգիա-Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելությունները մեր հանրապետություն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լուսանկար – ՀՀ Ազգային Ժողովի Նախագահ Արա Բաբլոյանի (ձախ) եւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Meeting with Belgian senator, member of the Flemish Parliament Joris Poschet

(president.nkr.am, 21/06/2017) On 21 June Artsakh Republic President Bako Sahakyan received Belgian senator, member of the Flemish Parliament Joris Poschet.
A range of issues related to Belgium-Artsakh parliamentary ties were on the discussion agenda.
President Sahakyan pointed to promising grounds underlying further expansion and deepening of relations between the two countries, highlighting in the context frequent visits paid to our republic by representatives of political, public, academic, cultural and other circles of Belgium and its administrative entities.
National Assembly vice-chairman Vahram Balayan, foreign minister Karen Mirzoyan, head of the European Armenian Federation for Justice and Democracy Gaspar Karapetyan and other officials partook in the meeting.

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

(ԱՊԱՌԱԺ) Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը:

Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը բավականին ընդգրկուն է և ներկայացնում է Արցախի պառլամենտում ներկայացված բոլոր կուսակցությունները: «Բելգիայի խորհրդարանականների հետ բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծվել և փորձում ենք այդ հարաբերությունները տեղափոխել գործական դաշտ»,- ընդգծել է Վահրամ Բալայանը՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները երկարատև կլինեն և կնպաստեն մի շարք հարցերի լուծմանը՝ հատկապես տեղեկատվական դաշտում:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ չնայած կուսակցությունների տարբերություններին, բոլորի մեջ կոնսենսուս կա, բոլորդ անկախ Արցախ եք ուզում»,- նշել է Յորիս Պոշետն ու հետաքրքրվել, թե Արցախի հարցում ինչպի՞սի դիրքորոշում ունեն Արցախի տարբեր քաղաքական ուժերը:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները Արցախյան խնդրին, նաև ներքաղաքական որոշ հարցերի շուրջ, ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և խաղաղության հասնելու մեր ժողովրդի կամքը:

«Այս կոնֆլիկտի մասին շատ քիչ գիտեն Բելգիայում, դա շատ վատ է Ձեր գործի համար: Պառլամենտում արդեն կա Արցախի հետ բարեկամության խոււմբ, որը շատ գործ է անում»,- նշել է Բելգիայի սենատորը:

Պատվիրակությունն Արցախում կլինի ևս մի քանի օր, նախատեսվում է հանդիպում ԱՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, The halo trust կազմակերպության, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անդամների հետ:

Բելգիայի Սենատոր Յորիս Պոշետին Ընդունել Են Արցախի Խորհրդարանում

(ԱՊԱՌԱԺ) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին:

Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար:

«Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների տեսակետները լսելի դարձնել և´ Բելգիայի խորհրդարանական շրջանակներում, և´ եվրոպական կառույցներում»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յորիս Պոշետը պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը՝ խորհրդարանական դիվանագիտության միջոցով:

«Մենք, որպես փոքր երկրներ, առավել քան մյուսները, պետք է ակտիվորեն օգտագործենք մեր մտավոր կարողություններն ու դիվանագիտական հնարավորությունները՝ փակուղային իրավիճակներից ելք գտնելու համար»,- կարևորել է բելգիացի սենատորը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի հիմնահարցի շուրջ եվրոպական կառույցների վարած քաղաքականության, Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի և դրանց հակազդման մեխանիզմների կիրառման շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի եվրոպական գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Հեղինե Էվինյանը:

Այնուհետև ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամների հանդիպումը Յորիս Պոշետի հետ:

Բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ողջունելով հյուրին, համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս, խումբը կշարունակի կապող օղակ լինել Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը եվրոպական գործընկերներին տրամադրելու գործում:

Բարեկամական խմբի անդամները բելգիացի սենատորի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Արցախի ապագա կարգավիճակի, սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական կարգավորումների թեմաներով:

Հանդիպմանը քննարկվել են նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում աճող սպառնալիքներին, կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամին

(yerkirmedia.am) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին, ով Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները՝ հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ։

Belgian Senator visits Artsakh

(armradio.am) On June 22, Minister of Foreign Affairs of the Republic of Artsakh (Nagorno Karabakh Republic) Karen Mirzoyan received member of the Belgian Senate and Flemish Parliament Joris Poschet, who had visited Artsakh on the initiative of the European Armenian Federation for Justice and Democracy.

During the meeting, the sides exchanged views on a range of issues related to the expansion and development of the existing ties between Artsakh and Belgium and cooperation at different levels․

At the request of the Belgian Senator, Karen Mirzoyan briefed on the current situation in the Azerbaijani-Karabakh conflict settlement process, as well as the democratic developments in Artsakh.

Representatives of the European Armenian Federation for Justice and Democracy, headed by the Federation’s President Kaspar Karampetyan, also attended the meeting.

Արա Բաբլոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին

(parliament.am, 20/06/2017) ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ողջունելով Յորիս Պոշետին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունները տարեցտարի զարգանում են՝ ամրապնդելով երկու ժողովուրդների բարեկամությունը: Անդրադառնալով Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առկա հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն, սակայն փոխշահավետ համագործակցությունը ամբողջովին չի դրսեւորվում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը եւ նշել, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբն Ազգային ժողովում գործում է 2000 թվականից, իսկ նորընտիր խորհրդարանում շուտով կձեւավորվի նոր խումբ:

Արա Բաբլոյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւի համար՝ նշելով, որ դրանով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայի հայկական համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ խորացման հարցում՝ նշելով, որ բելգիահայերն իրենց նպաստն ունեն նաեւ Բելգիայի զարգացման գործում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին հայրենանվեր գործունեության համար:

Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով՝ կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ունենալով որպես ուղենիշ:

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն Պոշետը նշել է, որ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է, որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, բարոյական կշիռ ունենալով աշխարհում, այսօր պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման համար: Յորիս Պոշետի խոսքով՝ հայ ժողովրդի անցած ճանապարհը ազդակ է կայանալու եւ պայքարելու համար:

Ara Babloyan Receives Member of Belgian Senate Joris Poschet

(parliament.am, 20/06/2017) On June 20, the RA NA Speaker Ara Babloyan received Joris Poschet, the member of the Belgian Senate.

Welcoming Joris Poschet in the RA National Assembly, Ara Babloyan has noted that the Armenian-Belgian relations are developing year by year, strengthening the friendship between the two peoples. Touching upon the relations existing between Armenia and Belgium, Ara Babloyan has stated that they have a great potential for development, but the mutually beneficial cooperation is not completely manifested.

The RA NA Speaker has highlighted the activities of the parliamentary Friendship Groups and has noted that Armenia-Belgium Friendship Group has been functioning in the National Assembly since 2000, and soon a new Group will be formed in the newly elected parliament.

Ara Babloyan expressed his gratitude for the Resolution adopted on the Armenian Genocide centenary, noting that the Armenian Genocide recognition process by Belgium was accomplished.

In his word Ara Babloyan has stated that Armenia is going along the path of democracy development, having as a guideline fight corruption, freedom of speech and protection of human rights.

Thanking the RA NA Speaker for the reception, the member of the Belgian Senate Joris Poschet congratulated Ara Babloyan on being elected Speaker of the RA National Assembly. Mr Poschet noted that in the morning he visited Armenian Genocide Memorial Complex and was impressed by the nation, who surv iving the Genocide, having moral weight in the world, today is fighting for the protection of human rights and democracy. In Joris Poschet’s word, the Armenian people’s passed path will be an impetus for being established and fighting.

«Արցախի Հանրապետությունը Եվրոպայի մաս է». Արմեն Աշոտյան

(parliament.am 21/06/2017) ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստան այցելած Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորված Ազգային ժողովի եւ Բելգիայի խորհրդարանի միջեւ կապերը կշարունակեն ընթանալ համագործակցության ոգով՝ երկու երկրների խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների ակտիվ շփումների եւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Բրյուսելի գագաթաժողովում նախատեսված ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրման նշանակությանն ու դերին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ եվրոպական գործընկերության հիմքում ընկած իր հանձնառություններին եւ շարունակելու է ակտիվ մասնակցել եվրոպական ժողովրդավարության խթանմանն ուղղված նախաձեռնություններում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զինադադարի կոպտագույն խախտումներն ամեն կերպ խաթարում են բանակցային գործընթացը եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախը Եվրոպայի մաս է, եվրոպական ժողովրդավարական արժեքները յուրացրած պետություն, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Armen Ashotyan: Artsakh Republic is a Part of Europe

(parliament.am, 21/06/2017) The Chair of the RA NA Standing Committee on Foreign Relations Armen Ashotyan received Joris Poschet, the member of the Belgian Senate, who visited Armenia at the initiative and invitation of the ARF Hai Dat (Armenian Cause) Committee Office.

Welcoming the guest in the National Assembly, Armen Ashotyan expressed hope that the traditional friendly relations existing between the newly formed National Assembly and the Belgian Parliament will continue in the spirit of cooperation in the context of active contacts between the existing partner committees in the parliaments of the two countries and between the Inter-Parliamentary Friendship Groups.

In the course of the meeting the sides touched upon the RA-EU relations, the importance and role of signing of RA-EU new Comprehensive Agreement designed in Brussels Summit. In this context Armen Ashotyan noted that Armenia had been and remains faithful to its commitments based on the European Partnership and will continue actively participating in the initiatives aimed at boosting the European democracy.

Referring to the peaceful settlement process of Nagorno Karabakh conflict, Armen Ashotyan has stated that the gross violations of ceasefire being regularly implemented by the Azerbaijani armed forces on the frontline in any way damage the negotiating process and the atmosphere of trust in the region, which is fraught with unpredictable consequences. In the context of Nagorno Karabakh conflict settlement Armen Ashotyan has noted that Artsakh is a part of Europe, a state that realized the European democratic values, and its people have earned the right of possessing its own destiny.

During the meeting the sides also discussed issues concerning further cooperation.

Belgian senator Joris Poschet hosted in Parliament of Artsakh

(ARMENPRESS, 22/06/2017) Speaker of the Parliament of the Republic of Artsakh Ashot Ghoulyan on June 22 hosted Belgian senator, member of the Flemish Parliament Joris Poschet, press service of the Artsakh Parliament told Armenpress.

Welcoming the guest, head of the Parliament said the recent meetings with the Belgian parliamentarians have formed certain traditions for giving more practical direction to the relations.

“Through the Belgian parliamentarians we try to make the voices of Artsakh’s state and public figures heard both in the Belgian parliamentary circles and European structures”, Ashot Ghoulyan said.

In his turn the Belgian senator thanked for the reception and expressed readiness to assist deepening the cooperation through
parliamentary diplomacy. “We as small countries should actively use our intellectual capabilities and diplomatic opportunities to find a way out of deadlock situations”, he said.

During the meeting the sides exchanged views on the policy of European structures over the Artsakh issue, the Azerbaijani attempts on spreading disinformation and the mechanisms to counter them.

A number of officials of Artsakh, as well as representatives of Armenian structures operating abroad attended the meeting.

Thereafter, the meeting between the members of Artsakh-European Parliament friendship group and the Belgian senator was held in the Parliament.

Head of the friendship group Vahram Balayan expressed confidence that the group will continue to be a linking bridge on providing information about Artsakh to European partners.