(news.am) Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից որն էլ ընտրվի՝ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբը կկարողանա աշխատել նրա հետ:
NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՝ նշելով, որ Ֆրանսիայի հայ համայնքն այժմ նախընտրած թեկնածու չունի:
«Տարբեր թեկնածուներ այս անգամ սկսել են նույնիսկ Արցախի հարցի մասին խոսել, ոչ միայն՝ Հայոց ցեղասպանության: Հայ համայնքը որոշել է չաջակցել ոչ մեկին, բայց ընտրություններից հետո ով էլ ընտրվի՝ վստահ եմ, որ հայ համայնքը կկարողանա նրա հետ աշխատել»,-ասաց նա:
Կիրո Մանոյանն անդրադառնալով զգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից չեղարկելուն, նշեց, որ Ֆրանսիայի հայ դատի հանձնախումբն այս ուղղությամբ շարունակելու է աշխատանքները:
«Նախագահի թեկնածուներից մեկը խոստացել է, որ անպայման կանցկացնի , ապագայի հարց է սա, քանի որ նախագահական ընտրություններից հեոո Ազգային Ժողովի ընտրություններ տեղի կունենան, հետո նոր պարզ կլինի այդ հարցը կբարձրավի, թե ոչ եւ ինչ ձեւով կբարձրացվի»,-ասաց նա: