(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Նիդերլանդներում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ արած Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավճիռը կհրապարակվի մարտի 17-ին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ամենայն հավանականությամբ, դատարանը պատժիչ որոշում կկայացնի:
«Դատի ընթացքը ցույց տվեց, որ ուրիշ ելք, հազիվ թե, լինի: Այսինքն` սպասում ենք, որ զանգվածային բռնության կոչ անող Իլհամ Աշկինը կդատապարտվի»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Դատախազությունը պահանջում է հարկադիր աշխատանքային 80 ժամ և պայմանական երկու շաբաթ բանտարկություն: Բայց դա երկու տարի պայմանով, դա նշանակում է, որ եթե այս անձն այդ ուղղությամբ կրկին սխալ թույլ տա, ապա անպայման պատիժը կրկին կկրի, կլինի նոր, խիստ պատիժ:
«Պատժի չափը նշանակություն չունի, ավելի կարևոր նշանակություն ունի հենց դատապարտումը, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկը անպատիժ չմնա»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր և որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Լուսանկար – Նիդերլանդների Հայ Դատի Հանխնախմբի 2015ի գիտաժողով: Ձախից՝ Հարի Վան Բոմել՝ Ընկերվար Կուսակցությունից (SP) Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Մասիս Աբրահամյան, Արմեն Սարգսյան՝ Արցախի ԱԺի ՀՅԴի պատգամավոր:
Verdict for anti-Armenian hate speech of Chairman of Turkish-Azerbaijani Union in Netherlands to be delivered March 17
(ARMENPRESS) The verdict for Ilhan Ashkin, chairman of the Turkish-Azerbaijani cultural union, who made calls for mass violence against Armenians in Netherlands, will be delivered on March 17.
Masis Abrahamyan, chairman of the Dutch Armenian Committee for Justice and Democracy, told ARMENPRESS most probably the court will deliver a punishment verdict.
“The court proceedings showed that hardly there’ll be another way. Meaning, we are waiting for Ilhan Ashkin, who made calls for mass violence, to be condemned”, Abrahamyan said.
The Prosecution seeks 80 hours of community service and 2 weeks suspended sentence.
“The term of the sentence doesn’t matter, the condemnation itself has more significance, so that no one who makes calls for mass violence against Armenians remains unpunished”, he said.
On March 3 the trial of Ilhan Ashkin, chairman of the Turkish-Azerbaijani Cultural Union of Hague, took place in Almelo, Netherlands. Ashkin is accused in hate calls against Armenians, when he said “Karabakh will be the grave of Armenians” during a Turkish rally against the Armenian Genocide Memorial in Almelo.