(ԱՊԱՌԱԺ) Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին պատուիրակութիւնը` Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:
Հանդիպուման ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Observers from Argentina and Uruguay Meet with Bako Sahakyan
(Prensa Armenia).- Argentine Deputy Brenda Austin and Uruguayan lawyer Oscar Lopez Goldaracena met today with Nagorno-Karabakh Republic President Bako Sahakyan after participating as observers in the constitutional referendum held on Monday, February 20.
The meeting was also attended by the President’s spokesman, David Babayan, Foreign Minister Karen Mirzoyan and the Director of the Armenian National Committee of Argentina, Nicolas Sabuncuyan.
Եվրոպայի Հայ Դատի դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Արցախի հասարակական կազմակերպությունների հետ
(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները փետրվարի 18-ին հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում եվրոպական 8 երկրներից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, սահմանադրության նախագծին քաղաքացիների իրազեկվածության և այլ հարցերով:
Եւրոխորհրդարանի պատգամաւոր Էլենի Թէոխարուսը այցելեց Արցախի խորհրդարան
Փետրուար 19ին Արցախի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլեան ընդունեց Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Էլենի Թեոխարուսին (Կիպրոս) եւ «Համերաշխութեան շարժում» քաղաքական կուսակցութեան կեդրոնական գրասենեակի նախագահ Եանի Սէլինոփուլոսին, որոնք այս օրերուս կը գտնուին Արցախ՝ Սահմանադրութեան հանրաքուէի ընթացքին դիտորդական առաքելութիւն իրականացնելու նպատակով:
Ա.Ժ. նախագահ Աշոտ Ղուլեան բարձր գնահատեց Եւրոպական խորհրդարանի պատգամաւորի ներկայութիւնը Արցախի համար անչափ կարեւոր իրադարձութեան՝ յոյս յայտնելով, որ Սահմանադրութեան հանրաքուէի մասին երկխօսութիւնը թոյլ կու տայ առաջ տանել համատեղ քննարկումներու օրակարգը:
Ողջունելով խորհրդարանի նախագահին՝ Էլենի Թէոխարիուսը նշեց, որ տպաւորուած է զինուորներու մօտ տիրող ոգիէն:
«Այստեղ ես կը տեսնեմ բարգաւաճում ու առաջընթաց: Եւ հպարտ եմ Ղարաբաղի իշխանութիւններուն համար, քանի որ ջանք չեն խնայեր ժողովուրդի կենսամակարդակը բարձրացնելու եւ պետութիւնը զարգացնելու համար»,- նշեց Էլենի Թեոխարուս: Խօսելով Արցախի Հանրապետութեան նոր Սահմանադրութեան մասին՝ Աշոտ Ղուլեան նշեց, որ նոր Սահմանադրութեամբ առաջնային տեղ տրուած է անվտանգութեան: «Ժողովրդավարութիւնը եւ ազատութիւնը պէտք է առաջին հերթին պաշտպանուած ըլլան»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը:
«Մարդիկ, որոնք իրենց կեանքը կը զոհաբերեն ազատութեան համար, ամէն ինչ կ’ընեն նաեւ ժողովրդավարութեան համար»,- արցախցիներու կամքին մասին կարծիք յայտնեց Ե.Խ. պատգամաւորը:
Հանդիպման խօսուած է նաեւ Կիպրոսի խնդրով վերջերս արձանագրուած տեղաշարժերու ու սպասումներու մասին:
Պելճիքայի պատուիրակները այցելեցին Արցախի խորհրդարան
Լ.Ղ.Հ. Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան ընդունեց Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան հանրաքուէի միջազգային դիտորդական առաքելութեամբ Արցախ գտնուող Պելճիքայի պատուիրակութեան անդամներ՝ Պրիւքսէլի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ տը Պատուլին եւ Վալոնիա-Պրիւքսէլի խորհրդարանի պատգամաւոր Բենուա Դրեզին:
Խորհրդարանի նախագահը, կարեւոր նկատելով հանրաքուէին միջազգային դիտորդներու ներկայութիւնը, նշեց.- «Մենք արդէն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքուէ եւ կարեւորում ու հաշուի ենք առնում այն օբյեկտիւ գնահատականները, որոնք ներկայացւում են դիտորդների կողմից»:
Այնուհետեւ Աշոտ Ղուլեան պատասխանեց Պելճիքայի ներկայացուցիչներու շարք մը հարցերուն, որոնք կը վերաբերէին Սահմանադրութեան նախագիծով նախատեսուած կառավարման համակարգի առանձնայատկութիւններուն եւ պետութեան գործունէութեան կարեւոր ոլորտներու մէջ առաջարկուող փոփոխութիւններուն:
Հանդիպման մասնակցեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան:
The NKR Foreign Minister received the deputies of the European Parliament
(nkr.am) On February 20, Minister of Foreign Affairs of the Nagorno Karabakh Republic Karen Mirzoyan received deputies of the European Parliament, President of the Friendship group with Artsakh in the European Parliament Frank Engel (Luxembourg) and member of the Group Jaromir Stetina (Czech Republic), who are in Artsakh with an observation mission.
At the meeting, the mutual ties with the European Parliament were touched upon. The sides in particular, discussed a range of issues related to the activities of the Friendship group aimed at further strengthening and deepening of bilateral ties.