Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» վաճառքը ԱՄՆ սպառազինությունների արտահանման վերահսկողությանն է ենթակա

(news.am) Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգ վաճառելը պետք է ստուգում անցնի ԱՄՆ սպառազինությունների արտահանման վերահսկողության շրջանակում, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում դեմ հանդես գալ «Երկաթե գմբեթ» տակտիկական համակարգերը երրորդ կողմին փոխանցելուն։

«Չմտածված կերպով վաճառելու դեպքում դրանք կանցնեն ագրեսիվ բռնապետության ձեռքը՝ հետագայում ԱՄՆ–ի թշնամի երրորդ երկրներին փոխանցելու ռիսկով։ Դրանով նրանք նպաստում են Ադրբեջանի ռազմական ներուժի աճին՝ մեծացնելով պատերազմի ռիսկը»,– ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում Իսրայելի հետ իբրեւ թե կնքած գործարքի մասին, սակայն դրա մասին որեւէ պաշտոնական հաստատում այդպես էլ չհայտնվեց։