Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կներառի օրակարգ

(yerkirmedia.am) Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին:

«Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստվում են ներկայացնել քվեարկության: Նա հաստատել է, որ դա «ամոթի խարան» է Թուրքիայի ճակատին եւ բոլոր կառավարությունները ևս պետք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,-ասաց Արմեն Մազլումյանը:

Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահավաք են կազմակերպել և 337 պատգամավոր հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման նախաձեռնությանը` վստահություն հայտնելով, որ քվեարկությունը կկատարվի բանաձևի օգտին: Եգիպտացի պատգամավորը միաժամանակ դատապարտել է արաբական պետությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության առնչությամբ, նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել:

Եվրոպական պատվիրակությունը մի շարք հանդիպումների հետ մեկտեղ հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությանը ներկայացվել է, որ հայերը Եգիպտոսում ապրում են խաղաղության մեջ, օգտվում են բոլոր իրավունքներից:

Լուսանկարում՝ Մուսթաֆա Պաքրի

Egyptian Parliament preparing to include Armenian Genocide resolution into agenda

(ARMENPRESS) The Parliament of Egypt is preparing to include the resolution on condemning the massacres of Armenians in 1915 by Turkey in its agenda.

Head of the Armenian National Committee of Egypt Armen Mazlumian told ARMENPRESS Egyptian MP Mustafa Bakri mentioned the inclusion of the resolution during a meeting with a European delegation.

“Mustafa Bakri briefed the members of the delegation on the stance of the Egyptian Parliament regarding the Armenian Genocide, affirming that they are preparing to present the resolution on condemning the massacres by Turkey to voting. He confirmed that it is a “shame stigma” for Turkey and all other governments must also condemn that inhumane massacre”, Armen Mazlumian said.

Bakri said they initiated a petition and 337 lawmakers approved the initiative on recognizing and condemning the Armenian Genocide –expressing confidence that the voting will be done in favor of the resolution. At the same time, the Egyptian lawmaker condemned the stance of Arab states regarding the Armenian Genocide, mentioning that until now only Lebanon has recognized it.