Եգիպտահայերը երկրում հարգանք ու վստահություն են վայելում
(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Տարբեր երկրներում հայկական համայնքների պահպանության երաշխիքը հայրենիքի հետ կապն ամրապնդելն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով եգիպտահայության խնդիրներին:








