(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում:
Նա համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև Կոնգրեսի ընտրություններ: «Հայ Դատի հանձնախումբը պաշտպանել է 460 թեկնածուներից 130-ի թեկնածությունը` 30 նահանգից: Այդ 130-ից 90 տոկոսը ընտրվել կամ վերընտրվել է»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է համայնքի` նախագահի որևէ թեկնածուին չպաշտպանելու հարցին, Մանոյանն ասաց. «Հիլարի Քlինթոնն իր կեցվածքը ցույց տվել էր` որպես պետքարտուղար, և հետաքրքրություն չէր արտահայտել հայկական հարցերի վերաբերյալ, ուրեմն նրա վերաբերմունքը պարզ էր: Ի՞նչ վերաբերում է Թրամփին չաջակցելուն. նրա քարոզարշավի տրամաբանություններից մեկն այն էր, որ պետք չէ տուրք տալ հատուկ շահեր հետապնդող կառույցներին, նա դրա դեմ էր պայքարում, դրա մեջ էր մեղադրում իր մրցակցին: Նրանք նման կառույցների հետ աշխատելու հետաքրքրություն չունեին, բացառությամբ մեկ-երկուսի, և դա ևս պատճառ էր, որ նման աջակցություն չլինի»:
Հարցին, թե ի՞նչ կլինի սրանից հետո, ի՞նչ քաղաքականություն կվարի Սպիտակ տունը, Մանոյանը պատասխանեց, որ պետք է սպասել և տեսնել, թե ով կլինի Թրամփի անմիջական շրջապատում, և ի՞նչ ուղղություններով կաշխատի նա:
Ըստ նրա` եթե կա այն պատկերացումը, թե հայկական լոբբիստական կազմակերպություններն առաջնահերթ են համարում Ցեղասպանության ճանաչման հարցը, այդ կարծիքը ճիշտ չէ: «Այդ կազմակերպությունների համար կարևորը, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սերտացումն է` տարբեր ուղղություններով` ռազմականից մինչև տնտեսական, և այդ ուղղությամբ են նրանք իրենց աշխատանքները տանում: Բնականաբար, կա նաև Արցախի հարցը: Ցեղասպանության խնդիրը ևս ինքնանպատակ չէ: Առանձին, վակուումի մեջ գործողություններ չեն: Դա հայկական լոբբիի ուժի ազդեցության խնդիրն է. եթե ցույց տա, որ ինքն ուժեղ է, կօգտվի Հայաստանը»,- ասաց Մանոյանը:
Նրա խոսքով` ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կախված են այն բանից, թե ինչպես են զարգանում ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ- Ռուսաստան, ԱՄՆ-Իրան հարաբերությունները:
Ըստ Մանոյանի` Թուրքիայի վրա ճնշում գործադրելը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: «Ճնշումներ բանեցնելու մեկ օրինակը Ցեղասպանությունն էր, հիմա բարձրաձայնվում է Թուրքիայի ներսում քրդամետ կուսակցության հարցը: Այս բոլորը քայլերը ոչ թե հակաթուրքական գործունեություն են, այլ Թուրքիայի իշխանությունների վրա ճնշում իրականացնելու ձև»,- ասաց նա:
Մանոյանի կարծիքով` մեզ համար մտահոգիչ պետք է լինի ԱՄՆ-Իրան հարաբերությունների խնդիրը: «Եթե հանկարծ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած քայլերը ձեռնարկի և փորձի ատոմակայանի պայմանագրի շուրջ վերսկսել բանակցություններ, դա տարածաշրջանում կստեղծի նոր լարվածություններ, ինչը Հայաստանի համար այնքան էլ օգտակար չէ»,- ասաց նա:
Թրամփի հաղթարշավը. Պոպուլիստն ինքն անակնկալի եկավ. «Թարմ ուղեղով»` Կիրո Մանոյանի հետ
(ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5) Թե՛ Հիլարի Քլինթոնը, թե՛ Դոնալդ Թրամփը չկարողացան ստանալ ժողովրդի քվեի մեծամասնությունը, ինչպես Բարաք Օբաման, բայց Թրամփի հաղթանակն ապահովեցին մի քանի գործոն: Պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական ձախողումից ու Քլինթոնի անձի նկատմամբ հակասական վերաբերմունքից մինչև անգամ ամերիկյան բաց հասարակության թաքնված վախեր:
Իր իսկ հաղթանակից անակնկալի եկած Դոնալդ Թրամփը հետընտրական ելույթում նույնիսկ փոխեց իր քաղաքական ոճը` հանդես գալով միասնականության կոչով ու խորին շնորհակալություն հայտնելով իր ընդդիմախոսին` Հիլարի Քլինթոնին:
Պարզ է, նախընտրական քարոզարշավներում պոպուլիստական հռետորաբանությամբ փայլող Թրամփը մեծապես տարբերվելու է ընտրված նախագահ Թրամփից: Ո՞րն էր Թրամփի ֆենոմենը, ի՞նչը և ի՞նչպես չկարողացավ ներկայացնել Քլինթոնը, Թրամփի` Պուտինի նկատմամբ ունեցած համակրանքից մինչև Հայկական հարցի մասին անտեղյակություն. Թարմ ուղեղով ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:
Giro Manoyan: “Los defensores de la Causa Armenia triunfaron en un 90% de los casos”
Elecciones estadounidenses
(DIARIO ARMENIA) El responsable de la oficina política del Buró de la FRA-Tashnagtsutiún y miembro del Buro de esa misma organización, Giro Manoyan, se refirió a los recientes comicios de los Estados Unidos y su incidencia en la Causa Armenia y la política exterior de Armenia. Comenzó diciendo que estaba en desacuerdo con quienes afirmaban que la comunidad armenia no había tenido participación activa en el proceso previo a las elecciones.
Manoyan recordó que simultáneamente a las elecciones presidenciales también se desarrollaron las votaciones parlamentarias. “El Consejo Nacional Armenio (ANCA) defendió la postulación de 460 candidatos en más de una treintena de estados, de ellos triunfaron alrededor del 90%”, dijo. En cuanto al hecho concreto de que la comunidad no apoyó ninguna candidatura presidencial en particular, Manoyan aclaró: “Durante su actuación como Secretaria de Estado, Hillary Clinton no demostró interés alguno en relación a las cuestiones armenias, por lo que nos quedó en claro su postura”.
En lo inherente a no sostener la postulación de Donald Trump, Manoyan expresó que ya durante la campaña electoral el candidato republicano adelantó que no apoyaría el cobro de impuestos para beneficiar ciertas estructuras de derechos humanos como el ANCA, por lo que demostró su intención de ignorar a las organizaciones no gubernamentales. “Motivo suficiente para no apoyarlo tampoco”, razonó el experto político.
Frente al interrogante concreto de qué es lo ocurriría en adelante con la política de la Casa Blanca en el Cáucaso, Manoyan dijo que es necesario aguardar a conocer quiénes rodearán al nuevo presidente y en qué dirección trabajará el mismo. “Y ante el supuesto de que las organizaciones armenias deben priorizar la labor de reconocimiento del genocidio de armenios, debo decir que ese pensamiento no es el adecuado. Me inclino a pensar que luego de la independencia de Armenia, nuestras organizaciones deben trabajar en la profundización de los vínculos entre ambos estados en diversos terrenos desde la economía hasta cuestiones militares, sin olvidar el tema de Artsaj”, agregó.
“La cuestión del genocidio no es un fin en sí mismo. Por otra parte, no debemos actuar en falso. No debemos operar en solitario, la clave es la fuerza del lobby armenio. Si es capaz de demostrar su fortaleza, Armenia se beneficiará”, declaró Manoyan.
De acuerdo a sus palabras, las relaciones armenio-estadounidenses estarán relacionadas con la manera en que se desarrollen los vínculos del país del norte tanto con Turquía, como con Rusia. Añadió que la presión que se pueda ejercer contra Ankara puede tener efecto positivo en los vínculos armenios con Washington.
“Uno de los modos de presionar es el reclamo del reconocimiento del genocidio, ahora también se agrega la cuestión de la persecución turca a sus minorías, en particular el ataque al partido político que defiende los derechos kurdos. Todos esos pasos no significan tener una política antiturca, sino reclamar y presionar a las autoridades de ese país”, expresó Manoyan.
De acuerdo al analista, la mayor de las nuestras preocupaciones debe orientarse a la cuestión de las relaciones estadounidenses con Irán. “Si de pronto Trump pone en ejecución las políticas de gobierno anunciadas en su carrera a la presidencia y pruebe entre otras decisiones, reflotar la discusión alrededor del acuerdo nuclear con Teherán reabriendo las discusiones al respecto, la región ingresaría nuevamente en un terreno peligroso, lo que en nada beneficiaría a Armenia”, concluyó.