Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն առարկայական ծրագրեր ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որը գրասենյակներ ունի Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի մի քանի քաղաքներում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ շարունակում է իր առաքելությունը քաղաքական, կրթական, մշակութային ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, իրենք առավել կենտրոնացած են քաղաքական ասպարեզում ձեռնարկվող քայլերի վրա: «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայ դատի գրասենյակների ծրագրերն ուղղված են տարբեր ուղղություններով խնդրի մասին իրազեկմանն ու մի շարք միջոցառումների կազմակերպմանը: Մենք Արգենտինայում աշխատում ենք այն ուղղությամբ, որ 2015 թվականին այս երկրի նախագահը պաշտոնական այց կատարի Հայաստան»,-ասաց Հակոբ Տաբայանը` շեշտելով, որ ծրագրեր կան նաև Բրազիլիայում և Ուրուգվայում, որոնց կատարման համար ժամանակ է հարկավոր:

LOGO-CNA-Sudamerica

Այժմ փորձում են կյանքի կոչել մի նախագիծ, որը թույլ կտա սերտացնել հայ և արգենտինացի ժողովուրդներին, որոնք իրենց պատմության ընթացքում ունեցել են ողբերգական իրադարձություններ: «Ցանկանում ենք հայկական և արգենտինական ֆիլմեր պատրաստել, որոնք կպատմեն Հայոց ցեղասպանության և 1970-1980 թթ. Արգենտինայի զինվորական ղեկավարության կողմից սպանված 30 հազար բնակչության մասին: Կարելի է օգտագործել այս պատմական դեպքերն ու ցույց տալ, թե ինչպես թուրք օտոմանները սպանեցին հայերին»,-ներկայացրեց Հակոբ Տաբակյանը` նշելով, որ դրանք կլինեն ինչպես փաստավավերագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրի ֆիլմեր, որոնք կարող են ցուցադրվել շաբաթը մեկ անգամ:

Հաջորդ ծրագիրը, որի մասին տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը, Արգենտինայի երկու նախագահների հուշարձանների տեղադրումն է: «Ցանկություն ունենք, որպեսզի Արգենտինայում և Հայաստանում կանգնեցվեն Արգենտինայի երկու նախագահների` Ռաուլ Ալֆոնսինի և Նեսթոր Քիրչների արձանները, ովքեր բարձրայնեցին Հայոց ցեղասպանության մասին: 2007 թվականին Նեսթոր Քիրչների նախագահության օրոք էր, որ Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչեց օրենքի ուժով»,-հավելեց Հակոբ Տաբակյանը` նշելով, որ այդ քայլով և կբարձրանեն մարդկանց իրազեկվածությունը, և կխորացնեն երկու երկրների միջև բարեկամական կապերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է այդ երկրում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված թանգարան կառուցել: Տեղի հայ համայնքն ուղիներ է փնտրում ծրագիրն իրագործելու համար:

Armenian National Committee of South America has substantial programs for Armenian
Genocide Centennial

YEREVAN, FEBRUARY 24, ARMENPRESS. The Armenian National Committee of South America, which has offices in several cities of Brazil, Argentina, and Uruguay, continues its mission advancing the 100th anniversary of the Armenian Genocide in the political, educational, and cultural directions. In a conversation with “Armenpress” the Head of the Armenian National Committee of the Southern America Hakob Tabakyan stated that they are predominantly concentrated in the steps to be made in the sphere of politics.

Among other things the Head of the Armenian National Committee of the Southern America Hakob Tabakyan stated: “Advancing the 100th anniversary of the Armenian Genocide the programs of the Hay Dat offices are directed in raising awareness regarding the issue in different directions and organization of various events. Here in Argentina we are engaged in different activities so that the President of this country could pay a visit to Armenia in 2015.” In addition the Head of the Armenian National Committee of the Southern America Hakob Tabakyan noted that there are certain programs for Brazil and Uruguay, the realization of which will take some time.