(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Բելգիա քաղաքական կարևոր նշանակություն ունի:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, այցի ընթացքում շեշտադրվել են մի քանի հարցեր` Բելգիայի քաղաքական գործիչներին ղարաբաղյան խնդրի իրական պատկերի ներկայացում, Արցախի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մանրամասն ներկայացում:
«ԼՂՀ նախագահի մակարդակով Բելգիա այցելությունը, ունեցած հանդիպումները ոչ միայն նպաստում են հարաբերությունների խորացմանն, այլև Արցախի ճանաչման միջոցներից են: Նա բավական հագեցած ծրագրով էր Բելգիայում, հանդիպումներ եղան ինչպես Հայ դատի գրասենյակի անձնակազմի, տեղի հայ համայնքի, այնպես էլ տարբեր մակարդակներում խորհրդարանների պատգամավորների հետ: Նպատակն էր Արցախի հետ կապերն ամրապնդելը, հարաբերություները խորացնելը: Բակո Սահակյանը դարձավ Մեխելեն քաղաքի պատվո հյուրը: Հատկանշական է, որ նա գրառում կատարեց Մեխելեն քաղաքի պաշտոնական գրքում, որտեղ գրառում են թողնում տարբեր երկրների նախագահներ վարչապետներ, թագավորներ»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Նա Բակո Սահակյանի այցելության ընթացքից կարևոր համարեց մի քանի շեշտադրումներ. նախ այն, որ պատգամավորներին ոչ միայն ներկայացվեց ղարաբաղյան խնդրի իրական պատկերը, այլև ընդգծվեց` Ադրբեջանի սանձազերծած գործողություններին պետք է տալ հասցեական գնահատական:
«Արցախը վճռական է խաղաղության պահպանման հարցում, ձգտում է առաջ շարժվել ժողովրդավարական կարգով, իսկ Ադրբեջանը խոչընդոտում է: Սա է եղել Բակո Սահակյանի ուղերձն` ընդգծելով, որ Ադրբեջանին ուղղված խոսքերը պետք է լինեն թիրախավորված: Ու եթե պետությունը ճանաչված չէ, ապա դա չի նշանակում, որ իրավունք չունի արարելու, ստեղծագործելու, այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու»,-ասաց Պետո Դեմիրճյանն` ընդգծելով, որ Բակո Սահակյանի այցը նաև տեղի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել:
Արցախի նախագահը ելույթ է ունեցել ակադեմիական շրջանակում` Համալասարանական հիմնադրամում: Նա հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ: Հայ համայնքն իր պատրաստակամությունն է հայտնել սատարելու Արցախին: Պետո Դեմիրճյանը տեղեկարցեց, որ առաջիկայում առավել ակտիվանալու են Արցախի պետական, քաղաքական գործիչների այցելությունները Եվրոպա: Շատ կարևոր է ղարաբաղյան խնդրի մասին անձամբ եվրոպացի գործընկերներին ներկայացնելը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը Բելգիա կազմակերպվել էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ
President Sahakyan’s visit to Belgium will contribute to NKR recognition, says Bedo Demirdjian, EAFJD
(ARMENPRESS) YEREVAN. In an interview with “Armenpress” media relations officer of the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) Bedo Demirdjian says NKR President Bako Sahakyan’s visit to Belgium has an important political significance. He said several issues were at the center of the visit which are the following: introducing the Belgian political figures the real picture of the Nagorno Karabakh conflict, deepening the relations with Nagorno Karabakh, presenting in detail the operations unleashed by Azerbaijan.
“NKR President’s visit to Belgium and his meetings not only contribute to deepening the relations, but also to the recognition of Nagorno Karabakh. During his visit he held meetings with the staff of the EAFJD, the Armenian community of Belgium, as well as with the Belgian MPs. These meetings aimed at strengthening and deepening the relations with Nagorno Karabakh. Bako Sahakyan was the honorable guest at Mechelen city. He left a note in Mechelen’s official book where Presidents, Prime Ministers, Kings of numerous states left their notes”, Bedo Demirdjian said.
He said one of the most important issues central during the NKR President’s meetings was the presentation of the real picture of the Nagorno Karabakh conflict.
“Nagorno Karabakh supports the maintenance of peace and it moves forward in a democratic way, but Azerbaijan hinders it. Bako Sahakyan said targeted assessments must be given to Azerbaijan. And if the state is not recognized, it doesn’t mean that it has no right to live, develop and have relations with other states”, Bedo Demirdjian said.
The NKR President delivered a speech within the academic circles. He held meetings with the Armenian community of Belgium the representatives of which expressed their willingness to support Nagorno Karabakh.
Bedo Demirdjian informed in the nearest future the NKR state, political figures will more actively visit Europe since it is very important that they will personally introduce the European partners the Nagorno Karabakh issue.
The NKR President’s visit to Belgium was initiated by the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD).