(1in.am) Նախորդ տարվա դեկտեմբերից մեկնարկած Հաայստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքը Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նորմալ է գնահատում։
Նախօրեին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ բանակցություններում կան որոշ դժվարություններ և դժվար հաղթահարելի կետեր։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դեմիրճյանը նշեց՝ բանակցությունների ընթացքի մանրամասներին ծանոթ չեն, բայց հույս ունեն, որ բանակցող Հայաստանի իշխանությունները դրանք այս անգամ ավարտին կհասցնեն։
Վերջին վայրկյանին Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումը մեր զրուցակիցը չի բացառում:
«Նոր համաձայնագրում տեղ է գտնելու բանակցվող նախորդ փաստաթղթի քաղաքական մասը»,- ասում է Պետո Դեմիրճյանը։