ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

(ԱՊԱՌԱԺ) Մայիսի 10-ին ՀՅԴ Ստեփանակերտի <<Նիկոլ Դուման>> գրասենյակում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների մի շարք ներկայացուցիչների հետ:

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը խոսեց Հայ Դատի գրասենյակների գործունեության մասին՝ նշելով այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ այսօր ծավալվում է Հայ Դատի աշխարհասփյուռ կառույցների գործունեությունը:

Հարցադրումներ եղան Հայ Դատի գործունեության, Ցեղասպանության ճանաչման, Սփյուռքի հայության հայապահպանության խնդիրների, Նախիջևանի և Արցախի հիմնահարցերի ու մի շարք այլ խնդիրների շուրջ: