Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն ՀՀ արտգործ նախարարությունում

(ՀՅԴ Մամլո դիվան) Մայիսի 7-ին Հայաստանի արտաքինգործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, ովքեր Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ։

Նախարար Նալբանդյանը Հայ Դատի հանձնախմբերի անդամներին հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը, պատասխանեց Հայ Դատի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

Անդրադառնալով բանակցային գործընթացի հեռանկարներին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասաց. «Այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-1995թթ. Զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման նպատակով համապատասխան մեխանիզմների ստեղծմանը, ներառյալ՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար»։

Անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Հայրենիքի տնտեսական զարգացման աջակցության, համահայկական օրակարգի այլ հարցերի։

Խորհրդակցությանը քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական գործունեության շուրջ։ Անդրադարձարվեց Մերձավոր Արևելքում իրավիճակի, սիրիական ճգնաժամի, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի, հրատապ միջազգային և տարածաշրջանային այլ խնդիրներին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ձևաչափով հանդիպումներին պարբերականություն հաղորդելու մասին։

Խորհրդակցության ավարտին, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր ֊Խաչատուրյանն ասաց. «Օգտակար խորհրդակցություն էր, որ պետք է ավելի հաճախակի դառնա։ Անցած տարվանից պայմանավորվել էինք նման խորհրդակցությունները վերսկսելու շուրջ, սակայն տեխնիկական պատճառներով այն կայացավ այսօր։ Առաջիկա օրերին տեղի ունենալիք Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովը վստահ եմ կօգտվի մեր այսօրվան խորհրդակցություններից»։

Consultations with members of ARF Hay Dat Committees and Offices in the MFA

(mfa.am) On May 7 Minister of Foreign Affairs of Armenia Edward Nalbandian met Members of the Armenian Revolutionary Federation (ARF) Hay Dat [Armenian National Committee] Board, Regional Committees and Offices, headed by the Director of ARF Hay Dat Board Hagop Der Khachaturian, who arrived in Armenia to participate in Hay Dat Conference. Deputy Foreign Ministers, Secretary General, members of the ARF Bureau and ARF Armenia Supreme Council were present at the meeting.

Minister Nalbandian thoroughly presented to the ARF Committees’ members the large-scale military actions, unleashed by Azerbaijan against Nagorno-Karabakh, efforts for overcoming of the consequences, answered numerous question raised by the Hay Dat representatives.

Reflecting on the prospects of negotiations, Foreign Minister of Armenia mentioned, “Right now any possible meetings could be aimed only at the elimination of repetition of Azerbaijan’s aggression against Nagorno-Karabakh of early April, creation of respective mechanism for unconditional implementation of the trilateral ceasefire and ceasefire consolidation agreements of 1994-1995, which have no time limitations, in the Nagorno-Karabakh conflict zone, including the mechanism for investigation of ceasefire violations. Those steps would create appropriate conditions for the continuation of the negotiation process.”

International recognition and condemnation of the Armenian Genocide, contribution to the economic development of Homeland, other issues on the pan-Armenian agenda were discussed.

Efforts exerted for strengthening of Armenia-Diaspora ties were touched upon.

During the meeting, the participants exchanged thoughts over the foreign policy of Armenia conducted on bilateral and multilateral formats. Situation in the Middle East, Syrian crisis, international fight against terrorism, pressing international and other regional issues were reflected on.

Arrangement was reached to hold meetings in this format on a regular basis.