(yerkir.am) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը Yerkir.am-ի հետ զրույցում,անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և հաջորդող իրադարձություններին, ասաց. «Հատկապես ապրիլյան չորսօրյա գործողությունները ցույց տվեցին, որ եթե որևէ մեկի մոտ տարակուսանք կար, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են գործում հայերի դեմ, ապա հիմա որևէ կասկած չկա: Սա երևան եկավ նաև նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, և այս առումով` մենք, խոսքս սփյուռքահայության մասին է, Հայ Դատի աշխատակիցներս, հաստատում ենք, որ այդպես է, և մենք պետք է պայքարենք այս երկու երկրների դեմ: Շատ հաճախ Ադրբեջանը Թուրքիայից ավելի թուրք է` Ցեղասպանության ժխտման առումով, և հայերի դեմ աշխատանքները կամ պայքարը ապացուցվեց նաև ԵԽԽՎ-ում»:
Դեմիրճյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ելույթին, հատկապես` այն հատվածին, որում նա հայտարարում է ի լուր աշխարհի, որ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու, հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու:
«Թալիշում տեղի ունեցած դեպքերը, երեք ծերունիների նկարները մենք տեսանք` խոշտանգված, և արդեն կարելի է պատկերացնել, եթե այնտեղ լինեին ավելի երիտասարդ մարդիկ, ինչպես պետք է վարվեին նրանց հետ: Եթե նրանք այդ տարիքի մարդկանց են խոշտանգել, ապա արդեն պատկերացրեք, թե ինչպես կարող են վարվել մեր` գերի ընկած և, առհասարակ, զինվորների հետ: Այսինքն` որևէ կասկած չկա, որ այս մարդիկ արյունարբու ճամփա էին ելել, և նման բաներ չպետք է թույլատրել: Ադրբեջանին մեր այս տիպի դիմադրողականությունն ավելի կատաղեցրեց»,- ասաց Դեմիրճյանը:
Հարցին, թե այս դեպքերին միջազգային հանրության արձագանքն արդյո՞ք պատշաճ էր, նա պատասխանեց. «Պատշաճ արձագանք չեղավ, ոչ: Մենք սպասում էինք, որ միջազգային հանրությունը, հատկապես` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն անմիջական պատասխանատվություն ուներ, պատշաճ ձևով կարձագանքի դեպքերին, չեղավ: Կրկին հավասարակշռությունը պահեց, հավասարության նշան դրեց: Ամենը պետք էր ճիշտ ձևով ասել, բայց այս անգամ պետք է տեսնենք, որ Եվրախորհրդարանի նիստում ավելի հայկական կամ ավելի հայամետ դիրքորոշումներ, դիրքավորումներ տեղի ունեցան, քան ադրբեջանամետ: Եթե հայ իշխանությունը, մարդը, զինվորը միացյալ ձևով չդիմադրեն, ամեն ինչ կկորչի: Մենք ամեն գնով Սփյուռք-Արցախ-Հայաստան համախմբումը պետք է պահենք: Համախմբվածությունը պահպանելը շատ կարևոր է»:
Էրդողանի`Պոլսո պատրիարք Արամ Աթեշյանին ուղղված` ապրիլքսանչորսյան ուղերձի մասին խոսելով` Դեմիրճյանը նշեց. «Պետք է ընդունել, որ մի փոքր առաջադիմություն կա. հիմա ասում են, որ Անատոլիայում հայեր են եղել, այսինքն` կատակերգություն կամ մտքի զարգացում կա, բայց, ամեն պարագայում, երրորդ անգամ է, որ այսպիսի պատգամ է մեջտեղ գալիս: Առաջին անգամ Էրդողանը, երբ վարչապետ էր, հետո` Դավութօղլուն, և այս տարի կրկին Էրդողանն է, որ ուղերձ է հղում Պոլսո պատրիարք Արամ Աթեշյանին: Այս անգամ էլ զոհին ու դահճին են հավասարեցնում: Սա ժխտողականության նոր ձև է, ինչ-որ թղթով փաթաթված նոր փաթեթ, որին մենք ո’չ հավատում ենք, ո’չ էլ խաբվում ենք: Դեռևս երեկ և այսօր Էրդողանն աջ ու ձախ հայհոյում էր և ասում, որ Ցեղասպանություն չկա»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ելույթին և այն «համարձակ ու խիզախ» անվանեց:
Դեմիրճյանը խոսեց նաև ԱՄՆ նախագահ Օբամայի ելույթի մասին: «Օբաման դարձյալ խուսափեց «ցեղասպանություն» տերմինից: Այստեղ էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև դրվում է հավասարակշռության նշան, բայց գիտենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի այս խոսքերից էլ դժգոհ էր, քանի որ «Մեծ եղեռն» բառն է օգտագործել: Պետք է ընդունենք նաև, որ Օբաման անձնապես ընդունել է Ցեղասպանությունը և գիտի, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել: «Մեծ եղեռն» արտահայտությունն ինչ-որ առումով կարելի է մխիթարանք համարել, բայց դա այլևս չպետք է մխիթարանք լինի, ո՞ւմ է պետք է Օբամայից կամ որևէ մեկից կախյալ լինելը: Մեր նպատակը պետք է լինի առաջ նայելը, և դա նշանակում է բարձրացնել Հայոց ցեղասպանության խնդիրները»:
Անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը` Դեմիրճյանը նշեց. «Հավանաբար, այո, կվերսկսվեն գործողությունները, որովհետև պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի վերջացել: Զինադադարը չի նշանակում, որ պատերազմի ավարտ է: Նրանք կարող են վերանայել մոտեցումները, որպեսզի սկզբնական թիրախին հասնեն: ՀՀ ՊՆ-ն էլ ասում է, որ նրանց թիրախն էր Մարտակերտը և այլն: Ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները կվերսկսվեն, բայց թե ե՞րբ, դժվար է ասել: Պետք է շատ զգոն լինել»:
Bedo Demirdjian : Nous devons à tout prix maintenir l’ensemble Arménie-Artsakh-Diaspora
(NOUVELLES D’ARMÉNIE) Bedo Demirdjian, Responsable de communication de la FEAJD “Pour tous ceux qui se doutaient encore, la guerre des 4 jours en Avril nous a démontré encore une fois que l’Azerbaïdjan et la Turquie travaillent ensemble contre les Arméniens, maintenant cela ne fait aucun doute. Ceci a été également évoqué par le Président Sarkissian dans son discours. A cet égard, nous, les arméniens de la Diaspora et les défenseurs de la cause arménienne, nous devons lutter contre ces deux Etats. L’Azerbaïdjan est même très souvent en avance sur la Turquie dans le déni du génocide des arméniens. Son travail anti-arménien à l’APCE confirme cela.
Nous avons vu les images des trois vieillards, torturés à Talich, et on peut imaginer s’il y avait des gens plus jeunes, comment les azéris allaient se comporter avec eux. S’ils ont torturé des personnes âgées de la sorte, alors imaginez comment ils peuvent traiter nos capturés et nos soldats. En d’autres termes, il ne fait aucun doute que ces terroristes étaient venus avec des idées barbares. De telles choses ne doivent plus être tolérées. Cela ne fait qu’augmenter notre esprit de résistance contre l’Azerbaïdjan.
Nous nous attendions à ce que la communauté internationale réagisse, en particulier le Groupe de Minsk de l’OSCE, qui a une responsabilité directe. Mais encore une fois, il a gardé sa neutralité. Mais cette fois, nous avons vu qu’au Parlement Européen les positions sont plus ou moins pro-arméniennes. Si le pouvoir, le citoyen et le soldat ne restent pas unis en Arménie, tout sera perdu. Nous devons à tout prix maintenir l’ensemble Arménie-Artsakh-Diaspora. Le maintien de l’unité est très important. Les opérations vont probablement reprendre, parce que nous ne devons pas oublier que la guerre n’est pas finie. Le cessez-le feu ne signifie pas la fin de la guerre. L’ennemie peut envisager d’autres approches pour atteindre son objectif initial. Le ministère de la Défense de la République d’Arménie dit que leur cible était Martakert. Très probablement, la guerre va reprendre, mais il est difficile de dire quand. Nous devons être très vigilants En Turquie, nous devons admettre qu’il y ait un peu de progrès. En Anatolie on peut dire maintenant qu’on était Arméniens, il y a un développement dans les pensées. Mais concernant le message d’Erdogan au Patriarche de Constantinople Aram Atechian, c’est la troisième fois qu’on voit un tel message. La première fois c’était Erdogan le Premier ministre, puis Davutoglu et maintenant Erdogan à nouveau cette année. Cette fois, la victime et le bourreau sont mis à un même pied d’égalité. C’est une nouvelle forme de négation enveloppée dans un bout de papier, que nous n’acceptons pas. Erdogan déclarait hier encore à droite et à gauche qu’il n’y avait pas de génocide.
Concernant les USA, Obama a à nouveau évité le terme « génocide ». Il y a là aussi un signe de neutralité des USA entre l’Azerbaïdjan et l’Arménie. Mais nous savons que le ministère turc des Affaires étrangères n’apprécie pas non plus le terme « Meds Yeghern » utilisé par le président américain. Nous devons également être conscients qu’Obama a reconnu personnellement le génocide et sait que le génocide a eu lieu. Dans un certain sens, l’expression « Meds Yeghern » peut être considéré comme une consolation, mais elle ne devrait pas. Car notre cause ne devrait être dépendant ni d’Obama ni de toute autre personne. Notre objectif est tourné vers l’avenir, et cela signifie soulever la question des conséquences du génocide des arméniens.”