Aanbieding petitie aan de Tweede Kamer door Samenwerkende Armeense Organisaties van Nederland

PERSBERICHT
Aanbieding petitie aan de Tweede Kamer door Samenwerkende Armeense Organisaties van Nederland
Den Haag, 19 april 2016 – Vandaag heeft een delegatie van de Samenwerkende Armeense Organisaties van Nederland (Federatie Armeense Organisaties Nederland, Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad) en andere organisaties) een petitie aangeboden aan de voorzitter van de vaste Commissie voor Buitenlandse Zaken van de Tweede Kamer, mevrouw A.M.C. Eijsink. Praktisch alle fracties in de Tweede Kamer woonden de presentatie van de petitie bij.

Namens de organisaties bedankte Inge Drost de leden van de Commissie, die in mei 2015 Armenië hebben bezocht, voor hun betrokkenheid bij de Armeniërs. Net als afgelopen jaar zullen velen van hen dit jaar de herdenkingsbijeenkomsten in Nederland op 24 april bijwonen.

Vertegenwoordigers van de verschillende organisaties (Federatie Armeense Organisaties Nederland, Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie (Hay Tad), Armeense Jongeren Organisatie AJO, Armeense Studenten Vereniging Gladzor en Armeense Jongeren Vereniging Garegin Njdeh) presenteerden vervolgens gedeeltes uit de petitie, met o.a. de vraag naar volledige erkenning van de Armeense genocide door de Nederlandse regering, implementatie van de motie Rouvoet, veroordeling van discriminatie en haat zaaien van de kant van vertegenwoordigers van Turkse en Azerbeidzjaanse organisaties tegen Armeniërs, en het bestrijden van de “lange arm van Ankara” in de Nederlandse politiek en samenleving. Ook werd de oproep van de gezamenlijke verklaring van Armenië en de diaspora van 2015 voor herstel van individuele en gemeenschappelijke rechten en rechtmatige belangen van Armeniërs als gevolg van de genocide aan de orde gesteld.

Op zaterdag a.s. zullen de Samenwerkende Armeense Organisaties een demonstratie houden in het centrum van Amsterdam ter gelegenheid van 101 jaar Armeense genocide.

Op zondag vinden bij de Armeense monumenten in Nederland herdenkingsbijeenkomsten plaats.

Voorts zij vermeld dat vandaag een groep leden van de Armeense Studenten Vereniging Gladzor naar Armenië is vertrokken om de herdenking in het moederland bij te wonen. Zij zullen namens de Armeense gemeenschap van Nederland op 24 april een krans leggen bij het nationale herdenkingsmonument Tsitsernakaberd.

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների հանրագիրը Նիդերլանդների խորհրդարանին

Մամլո հաղորդագրություն
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին
Հաագա, 19 ապրիլի 2016 թ. – Այսօր Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) հանրագիր է հանձնել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Անջելին Էյսինկին: Փաստորեն խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկա էին հանրագրի հանձնման ժամանակ:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին, ովքեր 2015 թվականի մայիսին այցելել են Հայաստան և ովքեր ներգրավվածություն ունեն հայերին վերաբերող հարցերում: Ինչպես նախորդ տարի, նրանցից շատերը այս տարի ևս ապրիլի 24-ին մասնակցելու են Մեծ Եղեռնի ոգեկոչման միջոցառումներին։

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON), Հայ Դատի հանձնախումբ, Հայ երիտասարդական «AJO» կազմակերպություն, Հայ ուսանողական «Գլաձոր» միություն և Հայ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» միություն) ներկայացրեցին հանրագրի տարբեր պահանջները` Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը և Ռաուֆուտի բանաձևի դրույթների իրականացումը, թուրքական և ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդդեմ հայերի խտրականություն և ատելություն սերմանող արտահայտությունների դատապարտումը և հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Առաջ քաշվեց նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորուստների անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման հարցը, ինչպես նշված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում։

Առաջիկա շաբաթ օրը Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները հանրահավաք-ցույց կանցկացնեն Ամստերդամի կենտրոնում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:

Կիրակի օրը, ապրիլի 24-ին, կկայանան ոգեկոչման միջոցառումներ Նիդերլանդների հայկական հուշարձանների մոտ:

Պետք է նաև նշել, որ այսօր Հայ ուսանողական «Գլաձոր» միության պատվիրակությունը մեկնեց Հայաստան մասնակցելու, ի միջի այլոց, Մեծ Եղեռնի 101-րդ տաելիցի միջոցառումներին։ Ապրիլի 24-ին, պատվիրակության անդամները կլինեն Ծիծեռնակաբերդում և Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ անունից ծաղկեպսակ կզետեղեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին։