Սիրելի Հայրենակից,
(Հայ Դատ – Աւստրիա) Կիրակի 24 Ապրիլ 2016-ին Ինսպրուկի մէջ, Հայոց Ցեղասպանութեան նուիրուած խաչքարի բացում տեղի պիտի ունենայ։ Աւստրիոյ թրքական համայնքը Ինսպրուկի մէջ վերջին օրերուն ձեռնարկած է հակահայ ցոյցերու եւ Հայոց Ցեղասպանութեան ուրացման նոր աշխատանքներու։ Հետևաբար, կոչ կ՛ուղենք բոլորին, ներկայ գտնուիլ Ինսպրուկ, Կիրակի 24 Ապրիլ 2016-ին։ Սոյն հաւաքով պիտի զօրակցինք Ինսպրուկ քաղաքին կողմէ կազմակերպուած Հայոց Ցեղասպանութեան նուիրուած խաչքարի զետեղման արարողութեան: Բոլոր ներկաներուն ապահովութիւնն ու անվտանգութիւնը պիտի ապահովուի Աւստրիական իշխանութիւններուն եւ ոստիկանական ուժերուն կողմէ։
Ստորեւ կը ներկայացնենք Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցւոյ Վարչութեան հրատարակած յայտարարութիւնը այս միջոցառման կապակցութեամբ՝
«Սիրելի հայրենակիցներ,
Սույն գրությամբ Ձեզ տեղեկացնում ենք, որ այս ամսվա Ապրիլ 24-ին, Ավստրիայի Իննսբրուք քաղաքում տեղի է ունենալու հայկական խաչքարի բացում և օծում:
Հայ Առաքելական եկեղեցական Վարչությունը կազմակերպելու է Իննսբրուք մեկնել ցանկացողների տեղափոխում`Վիեննա-Իննսբրուք-Վիեննա:
Այդ իսկ պատճառով խնդրում ենք բոլոր ցանկացողներին մեզ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով, առավոտյան ժ. 10 – 13, 01 718 09 65, կարող եք մեզ գրել office@aakg.at մեր էլ.հասցեին, կամ մեր ֆեյսբուքյան էջին:
Բոլոր նրանք, ովքեր իրենց մեքենաներով են ցանկանում մեզ միանալ, խնդրում եմ մեզ տեղեկացնեն, արդյոք իրենց մեքենաների մեջ ազատ տեղեր լինելու են, որ ցանկացողներին կարողանանք նաև մեքենաների մեջ տեղավորել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ինչպես տեղյակ եք, Վիեննաից Իննսբրուք ճանապարհն անցնում է Գերմանիայով, որտեղ անձնագրերի ստուգում է տեղի ունենում: Բոլորին խնդրում ենք իրենց հետ վերցնել իրենց անձնագրերն ու Ավստրիայում վավեր փաստաթղթերը, բոլոր նրանք ովքեր փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն, ցավոք չեն կարող մեզ հետ գալ, քանի որ սահմանում ‚ատ խիստ վերահսկողություն է:
Հարգանքներով`
Հայ Առաքելական Եկեղեցական Վարչություն»
Am 24. April wird ein Mahnmal für die Opfer des Genozids an den Armeniern in Innsbruck aufgestellt. Bereits heute haben türkische Nationalisten in Innsbruck dagegen protestiert und werden dies auch am Sonntag tun. Umso wichtiger ist es, dass auch zahlreiche Armenier und Freunde bei der Eröffnung dabei sind.
Es werden Busse aus Wien organisiert, um Interessierte nach Innsbruck bringen. Vor Ort gibt es außerdem polizeilichen Schutz.
Wir bitten alle interessierten, sich so rasch wie möglich unter office@aakg.at anzumelden.