Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը դատապարտում է

News, Լուրեր

(ԱԼԻՔ) Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը խստօրէն դատապարտում է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչութիւնը եւ իր զօրակցութիւնն ու ցաւակցութիւններն է յայտնում Ֆրանսիայի կառավարութեանը եւ ժողովրդին:
«Հայերս, մեր միասնականութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում Ֆրանսիայի կառավարութեանը եւ ժողովրդին՝ դատապարտելով այդ անմարդկային ոճրագործութիւնը:
Մենք եւս սգում ենք Ֆրանսիայի ժողովրդի հետ, եւ պատրաստ ենք պայքարելու Ֆրանսիայի կողքին ընդդէմ նման դիւային չարագործութիւների»,- ասւում է ուղերձում: