(ermenihaber.am) 1 Kasım 2015 seçimlerinden dolayı Türkiye’de bulunan uluslararası gözlemciler, diğer yörelerin yanısıra İstanbul’da da görev yaptı. Vatandaşların oy kullanma işlemini gözlemleyen heyetler, HDP’nin davetiye bugün HDP İl Örgütü binasında bir araya geldi.
Avrupa Ermeni Federasyonu’nun 3 kişilik bir heyeti de seçimler için Türkiye’de bulunan gözlemciler arasında. Heyet, kendileri Esenyurt’ta 10 okulda gözlemlerde bulunduklarını, 15 kişilik bir grupla okullarda gezdidiğini anlatarak, birçok okulda seçmenler tarafından gruba yönelik tepkilerin meydana geldiğini bildirdi.
Esenyurt İbrahim Özaydın İlkokulu’nda okula girmek istediklerinde polis tarafından kimlik kontrolüne tabi tutulduklarını ve yaklaşık 45 dakika bekletildiklerini aktaran heyet üyeleri, bir polisin üstlerini arayarak “Bu Ermenilerin burada işi ne” ifadelerini kullandığını anlattı.
18. Yüzyıl İlkokulu’nda da aynı şekilde polis tarafından ablukaya alınarak kimlik kontrollerinin yapıldığını dile getiren heyet, kendilerini tanıttıklarına “Haa anladım Ermeni, Ermeni” şeklinde hitaplarla karşılaştıklarını ifade etti. Gözlemciler, bu durum ve yaklaşımların, Türkiye’de uluslararası gözlemcilerin haklarının anayasada net olmaması nedeniyle meydana geldiğini vurguladı.
Bazı okullarda ide AKP rozetini taşıyan kişilerin seçmenlere sürekli müdahale ettiğini dile getiren gözlemciler, yaşlı ve engelli seçmenlerin Kürt olduğu takdirde sandık görevlileri tarafından yardım alamadıklarını da aktardı.
Fransa Sol Parti üyelerinden oluşan heyet ise her okulda AKP’liler ve polisler tarafından “Neden buradasınız?” sorularıyla karşılaştıklarından şikayet etti. Heyet üyeleri, gözlem ve incelemeleri sırasında sürekli polis olduklarını tahmin ettikleri kişiler tarafından takip edildiklerini ileri südü.
Sırbistan’dan gelen heyet, dolaştıkları okullarda en çok oy sayımı sırasında sorunlarla karşılaştıklarını anlatırken, Macar heyet ise Kanarya Mahallesi’nde polisler tarafından resimlerinin ve kimlik bilgilerinin çekildiğini ve Whatsapp üzerinden birilerine gönderildiğini bildirdi.
Heyetler, birçok yerde provokasyon yapmakla suçlanarak , taciz ve hakaretlere tabi tutulduklarını anlattı. Yunanistan heyeti de dün gözaltına alındı, daha sonra sınır dışı edilerek ülkelerine gönderildi.
Հայ դիտորդները խտրական վերաբերմունքի են արժանացել Թուրքիայում
(ermenihaber.am) Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաև միջազգային դիտորդներ: «Evrensel.net»-ի տեղեկացմամբ՝ դիտորդների թվում եղել է նաև Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբի կողմից ուղարկված երեք հոգանոց պատվիրակությունը: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հրավերով միջազգային դիտորդները ԺԴԿ-ի նահանգային կազմակերպության շենքում հավաքվել և ներկայացրել են իրենց դիտարկումները:
Հայ դիտորդները պատմել են, որ իրենք շրջել են Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի 10 դպրոցներում, որտեղ ընտրություններ են ընթացել: Էսենյուրթի Իբրահիմ Օզայդըն տարրական դպրոցում ոստիկանությունը շուրջ 45 րոպե նրանց թույլ չի տվել ներս մտնել, ստուգել են նրանց անձնագրերը, իսկ ոստիկաններից մեկը հարցրել է.«Էս հայերն էստեղ ի՞նչ գործ ունեն»:
Նույն վերաբերմունքին են հայ դիտորդներն արժանացել նաև «18-րդ դարի» դպրոցում: Դիտորդներին շրջապատած ոստիկանները կրկին ստուգել են նրանց փաստաթղթերը, իսկ երբ պատվիրակության անդամները ներկայացել են, ոստիկաններն ասել են. «Հա, հա, հասկացա՝ հայ եք, հայ»:
Դիտորդները նշել են, որ նման վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում օտարազգի դիտորդների իրավունքներն օրենքով հստակ ամրագրված չեն: Դիտորդները պատմել են նաև, որ որոշ դպրոցներում հանդիպել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կրծքանշանները կրող մարդկանց, որոնք հաճախակի միջամտել են քաղաքացիների ընտրությանը: Իսկ տարեց և հիվանդ քուրդ ընտրողները, ըստ դիտորդների, համապատասխան օգնություն չեն ստացել ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից:
Իրենց դիտարկումներն են ներկայացրել նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Հունգարիայի դիտորդական պատվիրակությունները, որոնք ևս ոստիկանների կողմից ճնշման և ստուգումների են ենթարկվել: Իսկ Թուրքիա մեկնած Հունաստանի պատվիրակության անդամները ձերբակալվել և արտաքսվել են երկրից:
Թուրքիայում ոստիկանությունը հայ դիտորդների հանդեպ թշնամական վերաբերմունք է ցուցաբերել
(arevelk.am) Եւրոպայից հայ դիտորդներ երեք անգամ մասնակցել են Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններին: ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանն «Արեւելքի» հետ զրույցում ասաց, որ 2014 թվականին Հայ Դատի եւրոպական գրասենյակն առաջին անգամ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության հրավերով Թուրքիայում տեղական ինքնակառավարման ընտրություններին հնարավորություն է ստացել դիտորդական առաքելություն իրականացնել Վանում: Հայերը երկրորդ անգամ իբրեւ դիտորդ Թուրքիայում ընտրություններին ներկա են գտնվել այս տարվա հունիսին, իսկ նոյեմբերի 1-ին ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի հանձնախմբի անդամները կրկին հնարավորություն են ունեցել դիտորդական առաքելություն իրականացնել խորհրդարանական արտահերթ ընտությունների առթիվ:
Ինչպես նշեց Պետո Դեմիրճյանը, շատերի պես իրենց համար նույնպես անակնկալ էին ընտրության արդյունքները. «Ըստ էության, նախագահ Էրդողանն ամեն օր սահմանադրությունը խախտելով, երկրում քրդերի դեմ պատերազմ սկսելով, ընդդիմության դեմ հալածանքները սաստկացնելով, հաջողությամբ իշխող կուսակցության քվեները ետ խլեց եւ հնարավորություն ստացավ կազմել կառավարություն»:
Պետո Դեմիրճյանը լարված որակեց Թուրքիայի ընտրական մթնոլորտը, նշելով, որ ընդդիմադիր ընտրազանգվածը վախի մթնոլորտում էր, քանի որ իշխող կուսակցության եւ պետության բոլոր միջոցները գործի դրված էին: Նա հիշեցրեց Թուրքիայի ընտրական մթնոլորտի մասին եւրոպական քաղաքական շրջանակներում տարածված «ժողովրդավարական բռնատիրություն» արտահայտությունը` ավելացնելով, որ անձամբ է ականատես եղել դրա գործադրմանը: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ հունիսին հայ պատվիրակությանը Թուրքիայում պատշաճորեն են ընդունել, մինչդեռ նոյեմբերի 1-ին հայ դիտորդների հանդեպ ոստիկանության կողմից դժվարություններ են հարուցվել եւ թշնամական վերաբերմունք է ցուցաբերվել: «Դժբախտաբար, Թուրքիայում ժողովրդավարական գործընթացների առումով առաջիկայում իրավիճակը բարելավելու ոչ մի հեռանկար չեմ տեսնում, քանի որ այդ առումով ոչ մի ցուցմունք չկա»,-եզրակացրեց Թուրքիայի ընտրություններին ներկա գտնված հայ դիտորդը: