(ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ) Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենն իր ելույթում նշել է, որ հստակ կերպով պետք է գործածել իրականությունն արտահայտող եզրույթը:
Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսի խոսքով էլ, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, Բելգիան կշահի հանրության վստահությունը:
Բանաձեւի քվեարկությունը սպասվում է այսօր: Իսկ քննարկման մասին հեռախոսով մանրամասներ է փոխանցել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Մանրամասները՝ հեռախոսազանգում