Armenian American leadership presses for progress on U.S. aid to Syrian Armenians

WASHINGTON, DC – A delegation representing leading Armenian American organizations met with senior State Department officials this week to seek workable solutions to gaps in the delivery of U.S. and international aid to vulnerable Armenians, in Syria, Armenia and Lebanon.

In a high level meeting held on Monday with officials of three key State Department bureaus – Population, Refugees and Migration; Near Eastern Affairs, and; European and Eurasian Affairs – the Armenian delegation underscored the urgent humanitarian needs faced by at-risk Armenians who remain – due to ongoing gaps in existing aid-delivery models – in great measure without the benefit of international assistance.

The Armenian American delegation included Chairman of the ANCA, Ken Hachikian; Chairman of the ARF Eastern United States, Dr. Hayg Oshagan; Chairman of the ARF Western United States, Dr. Viken Hovsepian; Talin Daghlian, Chairperson of the Armenian Relief Society of Eastern USA, representing the ARS; ANCA Executive Director Aram Hamparian, and; ANCA Governmental Affairs Director Kate Nahapetian. Speaking on behalf of Armenian Americans, and reflecting the sense of urgency among Armenians worldwide, they stressed the need for U.S. policymakers to ensure the delivery of aid to at-risk Armenians in Aleppo and elsewhere throughout Syria, to provide humanitarian and housing support for Armenian refugees in Lebanon, and to leverage bilateral and international assistance to help those in Armenia transition toward self-sufficient citizenship in their homeland.

For their part, State Department officials, during the course of an hour-long meeting, offered their assurances regarding the commitment of the United States to the protection of the Armenian community in Syria, and expressed an eagerness to engage with the Armenian American community in addressing any gaps in the delivery of aid to Syrian Armenians – in Syria, Armenia, and Lebanon . On behalf the Department, they voiced their appreciation for the opportunity to meet with Armenian American leaders, welcomed the exploration of constructive means of addressing the community’s concerns, and encouraged Armenian American organizations to submit grant proposals to implement government-funded programs to assist Syrians refugees and internally displaced persons.

The ANCA is working with Congress to expand U.S. assistance for Syrian Armenians as part of the FY 2016 foreign aid bill, and has consistently encouraged the Obama Administration to prioritize such assistance. In March of this year, twenty-five U.S. Representatives formally called on the leadership of the House Subcommittee on State-Foreign Operations to facilitate the delivery of humanitarian aid to Armenian, Assyrian and other at-risk minorities in Syria, as well as targeted aid to help Armenia support thousands fleeing from Syria. A copy of the letter is available at: http://www.anca.org/assets/pdf/032515_ArmenianCaucus_ForeignAid.pdf

In testimony submitted to this panel, ANCA Government Affairs Director Kate Nahapetian cited the Syrian crisis as an Armenian American priority, and called for the allocation of additional U.S. resources to assist the community in Syria and those who have fled to Lebanon and Armenia. The text of the ANCA testimony is available at:
http://anca.org/press_releases/press_releases.php?prid=2422

Armenian Americans can continue urging President Obama and Congress to take decisive action in support of Syrian Armenian relief efforts by sending an ANCA Action Alert at:
http:/www.anca.org/syria

Photo: Armenian American delegation at the US State Department prior to their meeting on Syrian Armenian relief efforts.


Հայ-ամերիկյան պատվիրակությունը սիրիահայերին օգնելու դժվարությունները վերացնելու հարցով հանդիպել է Պետդեպի անդամների հետ

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հայկական ու ամերիկյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս շաբաթ, որպեսզի գտնեն իրագործելի լուծումներ ԱՄՆ-ից Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի սիրիահայերին միջազգային օգնության առաքման թերությունների վերացման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, խոսելով ամերիկահայերի անունից, պատվիրակության անդամներ Քեն Խաչիկյանը, Հայկ Օշականը, Վիգեն Հովսեփյանը, Թալին Դաղլյանը, Արամ Համփարյանը, Քեյթ Նահապետյանը կարևորել են ռիսկային գոտում ապրող սիրիահայերին, ինչպես նաև Լիբանանում և Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու հարցերը:

Իրենց հերթին՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հաստատել են ԱՄՆ-ի ցանկությունն՝ աջակցելու Սիրիայի հայկական համայնքին, և պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ամերիկայի հայ համայնքի հետ՝ Սիրիայի, Լիբանանի և Հայաստանի սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ժամանակ առաջացող ցանկացած խնդրի լուծման ուղղությամբ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Կոնգրեսի հետ՝ ԱՄՆ-ի կողմից սիրիահայերին տրվող ֆինանսական աջակցության ավելացման ուղղությամբ՝ Միացյալ Նահանգների կողմից 2016-ին օտարերկրյա օգնության օրինագծի շրջանակներում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: Հուլիսի 10-ին ԱՄՆ Սենատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննարկելով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության հարցը, առաջարկել էր 2016 թվականի ֆինանսական տարում ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը՝ հակամարտության հետևանքով տուժած անձանց օգնելու և առաջացած կարիքները հոգալու համար: Հայաստանի մասով առաջարկվել էր հատկացնել 20 մլն 60 հազար դոլարի տնտեսական օգնություն և 1 մլն 700 հազար դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև 600 հազար դոլար՝ Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար: Հայաստանի համար առաջարկված 20 մլն 60 հազար դոլարի օգնությունը 10 տոկոսով ավելի է Նախագահ Բարաք Օբամայի առաջարկած օգնությունից:

Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննելով արտաքին օգնության հարցը, լռելյայն համաձայնություն էր հայտնել հայկական հատկացումների վերաբերյալ:

ԱՄՆ պետդեպի պաշտոնյաները խոստացել են օգնել սիրիահայերին

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը եւ հավատարիմ է դրա իրականացմանը: Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ` ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյաները: Հանդիպման մասնակից Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն «Ամերիկայի ձայնին» պատմել է, որ հանդիպումը հնարավորություն է տվել ԱՄՆ-ի պաշտոնյաներին հասցնել Միացյալ Նահանգների հայ համայնքի մտահոգությունները. «Այդ լուրջ հանդիպումը մեզ հնարավորություն տվեց անկեղծ եւ բաց կարծիքներ փոխանակել եւ սիրիահայերի մարտահրավերների դեմն առնելու իրական լուծումներ մշակել»:

Հանդիպման մեկ այլ մասնակից, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով, գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի եւ սիրիահայերին այդ օգնության ընդամենը չնչին մասի բաժին հասնելու հետ կապված. «Մենք կարողացանք խոսել եւ հրավիրել ներկայացուցիչների ուշադրությունը մեր սիրիահայ քույրերին եւ եղբայրներին անմիջական օժանդակություն հասցնելու կարեւորության վրա, անկախ նրանից, թե որտեղ էն նրանք ապրում»:

Հանդիպման մասնակիցների հավաստմամբ, Միացյալ Նահանգների դիվանագետները կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնց միջոցով ԱՄՆ-ի կառավարությունն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին եւ Սիրիայի հայ համայնքին:

ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել մի շարք լուրջ խնդիրների վրա, որոնք կապված են օգնությունը հասցեատիրոջը հասցնելու հետ, ինչի արդյունքում Հալեպի եւ Սիրիայի այլ վայրերի հայերին չի հասել ամերիկյան օգնությունը: