Stop the Demolition of Camp Armen

Urge Congress to Call for Swift US Action to Halt Turkey’s Destruction of Istanbul-Area Youth Camp Owned by the Armenian Protestant Church

(ANCA) Camp Armen, which served for decades as an Armenian youth camp, was illegally seized by the Turkish government during the 1980s from the Gedikpasha Armenian Protestant Church.

Over the past week, after decades of neglect, Turkish officials authorized its outright destruction. Bulldozers and tractors demolished parts of the camp, but a local protest organized by local Armenians succeeded in at least temporarily halting the destruction.

This delay and the media attention it has sparked within Turkey itself provide a short window for U.S. leadership in demanding that the Turkish government not destroy this center of Armenian cultural and religious identity in Turkey.

Take Action Now:

Please take a moment to write to your Senators and Representative and urge them to call on the U.S. State Department to help stop the destruction of Camp Armen. Simply type in your name, address and email below and click “Submit”. A sample letter to your Senators and Representative is available for you to review, edit and send.

To learn more about the efforts to #SaveCampArmen, check out the links below:

>> Activists, Rights Groups in Turkey Continue to Block Camp Armen Demolition

>> AMAA Calls on Turkish Leaders to Stop Demolition of Camp Armen

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ստամբուլի «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու արշավ է սկսել

(hayernaysor.am) Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում մինչեւ 1983 թվականը հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու համար ԱՄՆ Կոնգրեսին գործի դնելու նպատակ հետապնդող արշավ է սկսել:

Հայ դատը ԱՄՆ­ի քաղաքացիներին կոչ է արել նամակներ հղել ԱՄՆ­ի սենատորներին եւ կոնգրեսականներին` խնդրելով «Արմեն» ճամբարի համար դիմել Պետքարտուղարությանը: ԱՄՆ­ում Թուրքիայի դեսպանությանը եւ թուրքական կառավարությանը եւս ճնշում գործադրելու առաջարկով Հայ դատի հանձնախմբի կողմից այդ առնչությամբ տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայ որբերի ճամբարը քանդելու շուրջ դադարն ու դրա` թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում գտնվելը ԱՄՆ կառավարությանը առիթ են տալիս պահանջել չքանդել Թուրքիայում հայկական մշակույթի եւ կրոնական ինքնության խորհրդանիշ հանդիսացող շենքը»: «Ասպարեզն» իր հերթին հայտնել է, որ Թուրքիայում գործող «Նոր զարթոնք» շարժումը մայիսի 22­ի երեկոյան Ստամբուլում տպավորիչ քայլարշավ է կազմակերպել: Պոլսի Բեյօղլու թաղամասում հավաքված հարյուրավոր մարդիկ հայկական որբանոցը քանդելու դեմ զորակցող քայլարշավ են կատարել դեպի Գալաթասարայ հրապարակ: Հանրահավաքի կազմակերպիչներն իրենց ելույթներում թուրքական իշխանություններին կոչ են արել անմիջապես եւ առանց նախապայմանների «Արմեն» ճամբարը վերադարձնել հայ համայնքին:

«Արմեն» ճամբարում են մեծացել նաեւ 2007 թվականին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կինը` Ռաքել Դինքը: Մինչեւ 1983 թվականը մոտ 1500 հայ որբերի ապաստան տված որբանոցի տեղում, որի քանդման աշխատանքները սկսվել են մայիսի 6­ին, թուրքական իշխանությունները ծրագրել են ժամանակակից շենքեր կառուցել: Ճամբարի քանդումը ժամանակավորապես դադարեցվել է հանրության շրջանում խիստ բողոք առաջանալու եւ շենքը հայ տերերին վերադարձնելու պահանջներ հնչեցվելու պատճառով: