(civilnet.am) Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 21-ի առավոտյան ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիային կոչ անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հայտարարության տակ ստորագրել են ավստրիական խորհրդարանի բոլոր վեց քաղաքական խմբակցությունները:
Փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր և ընդգծվում հայերի ցեղասպանության հարցում Ավստրո-Հունգարիայի պատասխանատվությունը, որը, ինչպես հայտնի է, Գերմանիայի և Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:
Հայտարարությունում, ինչպես տեղեկացրեց Պետո Դեմիրճյանը, ակնարկ է եղել նաև նրան, որ հայերի հետ միասին սպանդի են ենթարկվել Օսմանյան կայսրության մյուս փոքրամասնությունները:
«Բանաձևը կոչ է անում Թուրքիային, որ անպայմանորեն առերեսվի իր անցյալի սև էջերին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դեմիրճյանը:
Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որը կբացվի մեկ րոպե լռությամբ:
Երևանում ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին Ավստրիան կներկայացնի Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Austria recognizes Armenian Genocide
(mediamax.am) Yerevan – The Austrian parliament today adopted a resolution condemning the Armenian Genocide.
As Bedo Demirdjian, Communications and PR Officer at European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) told Mediamax’s correspondent, the joint statement adopted by 6 political parties represented in the Austrian parliament notes that the mass killings of Armenians in the Ottoman Empire 100 years ago were a genocide’.
“The resolution also points out Austria’s moral responsibility for recognizing the Armenian Genocide as during the World War I, Austria-Hungary and German Empire were the allies of the Ottoman Turkey”, said Bedo Demirdjian.
He added that the Austrian MPs will respect the memory of the Armenian Genocide victims with a moment of silence tomorrow.
According to Bedo Demirdjian, on April 24, the Austrian official delegation in Yerevan will be represented by Austria’s Ambassador to Armenia.