«Հիշում եմ եւ պահանջում». Ցեղասպանությանը նվիրված հանրահավաք Մոսկվայում

(news.am) ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հանրահավաք տեղի կունենա։ Հանրահավաքը կկազմակերպվի «Ռուս-հայկական համագործակցություն» եւ «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունների համատեղ ջանքերով։

Ակցիան տեղի կունենա ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ին, Գորկու անվան զբոսայգում։ Հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Հանրային պալատի անդամներ, ռուսական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ազգային հասարակական միություններ։

Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման 1995թ. ապրիլի 14-ին արած հատուկ հայտարարությամբ դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը։ Պետդումայի հայտարարությամբ ապրիլի 24-ը սահմանվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։