Congressional Armenian Caucus Issues Briefing

The Armenian Caucus, co-chaired by Reps. Frank Pallone and Bob Dold, hosted a Capitol Hill staff briefing today for members of the Congressional Caucus on Armenian Issues.

The 90-minute event, held in the historic Gold Room, featured presentations by Aram Hamparian, Executive Director of the ANCA Taniel Koushakjian, Communications Director of the Armenian Assembly, Hrach Tashchian, the Minister Counselor (DCM) of the Armenian Embassy, and Robert Avetisyan, Representative of the Nagorno Karabakh Republic in the United States.

Following a 360 degree review of issues on the agenda of the Caucus, speakers fielded questions, engaged in discussion, and welcomed feedback and suggestions from those in attendance.

Photo: ANCA’s Aram Hamparian engaging with aides to Members of the Congressional Caucus on Armenian Issues.


Հայկական հարցերով քննարկում՝ ԱՄՆ Կոնգրեսում

(1in.am) Փետրվարի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակը կազմակերպեց հատուկ քննարկում, որի բանախոսներն էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը:

Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Բանախոսները բարձր գնահատեցին ԱՄՆ օրենսդիր իշխանության և, մասնավորապես, Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ակտիվ դերակատարությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու և դրանք ԱՄՆ քաղաքական օրակարգում ներառելու գործում:

ՀՀ դեսպանորդն իր ելույթում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ առանձին անդրադարձ կատարելով հարևան երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանում ընթացող գործընթացներին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵՄ հետ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերին: Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Հրաչյա Թաշչյանը ընդգծեց Միացյալ նահանգների ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում: