ANCA WR Submits Statement to the Colorado State Senate Voicing Strong Opposition to SJR15-006 Concerning Recognition and Support for the Strategic Partnership between the USA and the Republic of Azerbaijan

On Monday, January 26 2015, Armenian National Committee of America – Western Region Executive Director Elen Asatryan provided a written statement to the Colorado State Senate voicing strong opposition to SJR15-006, noting the proposed resolution’s blatant misrepresentation of the truth with respect to the Republic of Azerbaijan, U.S.-Azeri relations and the status of Nagorno-Karabakh.

SJR15-006 will be brought to a vote tomorrow, Thursday, January 29, 2015.

The full text of the ANCA-WR written statement is accessible via the below link.

ANCA WR Statement in opposition to: SJR15-006 Concerning Recognition and Support for the Strategic Partnership between the United States of America and the Republic of Azerbaijan.

Earlier today, ANCA-WR also issued an Action Alert, through which Coloradans are actively writing to and calling State Senator Larry Crowder, the Senator who introduced SJR15-006 and key state legislators urging that they VOTE NO on SJR15-006.

The Armenian National Committee of America-Western Region is the largest and most influential Armenian American grassroots advocacy organization in the Western United States. Working in coordination with a network of offices, chapters, and supporters throughout the Western United States and affiliated organizations around the country, the ANCA-WR advances the concerns of the Armenian American community on a broad range of issues.


Հայ դատի Արեվմտյան ԱՄՆ հանձնախումբը Կոլորադոյի Սենատին կոչ է անում մերժել ադրբեջանա-ամերիկյան համագործակցության բանաձևը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատը պատրաստվում է հունվարի 29-ին քվերակության դնել ադրբեջանա-ամերիկան համագործակցության ամրապնդմանը նպաստող SJR15-006 բանաձևը, որը մերժելու կոչ է արել Հայ դատի Արեվմտյան ԱՄՆ հանձնախումբը:

Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, բանաձևն առաջադրվել է սենատորներ Լարի Քրաուդերի, Լաուրա Վուդսի և Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Էդվարդ Վիգիլի կողմից:

Պարբերականը տեղեկացնում է նաև, որ նախատեսվում է միջոցառում անցկացնել Կոլորադո նահանգի սենատումˋ ի պատիվ Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևի: «Ասպարեզ» թերթը տարօրինակ է համարում ամերիկյան նահանգային սենատում նման բանաձևի առաջքաշումն առհասարակ, սակայն հատկապես մտահոգիչ է համարում, որ բանաձևն առաջադրվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնձգությունների մասին «Wall Street Journal»-ի այս ամիս, ինչպես նաև օրեր անցˋ The New York Times-ում հրապարակված «Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի երկու երեսը» վերտառությամբ հոդվածներից հետ, որտեղ Ադրբեջանը դատապատվում էր Միացյալ Նահանգներին սպառնալու և շանտաժի ենթարկելու համար:

Պարբերականը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը բոլորովին վերջերս կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Կոզլարիչը ափսոսանք է հայտնել քաղաքացիական հասարակության դեմ հետապնդումների և բանտարկված լրագրողների աճող թվի կապակցությամբ:

Բանաձևի ընդունումը կանխելու նպատակովˋ կոչով է հանդես եկել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Այն հորդորում է հեռախոսակապով կամ էլեկտրոնային փոստով կապվել բանաձևը ներկայացրած սենատոր Լարի Քրաուդերի գրասենյակին և մյուս օրենսդիրներին և հորդորել դեմ քվերակել բանաձևի ընդունմանը:

Բանաձևը ներկայացվել է հունվարի 23-ին և քվերակության կարող է դրվել հունվարի 29-ին: