(ԱՊԱՌԱԺ) Այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ նախարար ը պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին: ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. <<Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ, ունենում ենք հանդիպումներ, համակարգում մեր աշխատաքները: Մտադիր ենք շարունակել մեր համագործակցությունը, քանի որ մենք աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի>>: