«Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը հատել է եզրագիծը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերի 15-17-ն անցկացվող միջոցառումը կազմակերպել էր «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը»` Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետներն անդրադարձ են կատարել Արցախի շուրջ ծավալված իրադարձություններին, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումներին, Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության իրավական և քաղաքագիտական դիտանկյուններին:
Դեկտեմբերի 17-ին` գիտաժողովի փակման օրը, տեղի է ունեցել Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը: Այն տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահ գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Գիրքն, ըստ էության, անդրադառնում է Հայոց ցեղասպանության խնդրին և ամփոփ ներկայացնում, թե ՀՀ-ն պաշտոնապես ինչ է պահանջում Թուրքիայից` որպես հատուցում:
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գիրքը համարել է կարևոր հրատարակություն: «Այն զինում է երիտասարդությանն այն կարևոր պատասխաններով ու մոտեցումներով, որոնք հաճախ թուրքական կողմը խեղաթյուրում է` իր տեսակետի մեջ ներկայացնելով»,- նշել է նա: Կիրո Մանոյանը հատկապես կարևորել է գրքի առաջաբանը, որտեղ ներկայացվում է, որ Թուրքիան որդեգրել է կասկած հարուցելու քաղաքականություն:
Մանոյանի ներկայացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին միայն մեզ հաջողվեց ունենալ Հայոց ցեղասպանության հատուցում պահանջող համապարփակ թղթածրար, քանի որ նախկինում բազում նման փորձերը անհաջողության էին մատնվել:
Արտակ Շաքարյանը, ներկայացնելով «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի օգտակարությունը, նշել է. «Թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն, իրականում Հայոց ցեղասպանության մասին մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են, ո′չ էլ, առավել ևս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը լրացնելուն»:
Գրքում ներկայացված նյութերի շրջանակներում ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը: Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններին տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ: Գրքում, մասնավորապես, քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:
Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:
Guide summing up Armenian Genocide arguments released
YEREVAN, 17 DECEMBER, ARMENPRESS. The “Neighbors: A Look from Armenia” conference is over. As the Public Relations Service of the Youth Foundation of Armenia reports to “ArmenPress”, the December 15-17 conference was organized by the Scientific-Analytical Center for Regional Events with the support of the Program for Support to Young Scientists, the Youth Foundation of Armenia, the School for Young Leaders, the Armenian Assembly of America and the State Management Academy of the Republic of Armenia. During the conference, the experts touched upon the events that have taken place in Artsakh, the developments of the ISIL terrorist group and the developments in the Arab World, as well as the legal and political aspects of the policy of denial of the Armenian Genocide.
On December 17, on the day marking the end of the conference, Director of the School for Young Leaders, Turkologist Artak Shakaryan presented his book entitled “Guide for a Young Ambassador: Arguments about the Armenian Genocide”. The book was printed within the frames of the grant contest declared by the Youth Foundation of Armenia as a partnering organization of the President of the Republic of Armenia. In essence, the book touches upon the issue of the Armenian Genocide and briefly presents what the Republic of Armenia officially demands from Turkey as reparations.
ANC International Director Giro Manoyan stated that he considers the book to be an important publication. “The book arms the youth with that significant answers and approaches that are usually being distorted by the Turkish side” he said. Manoyan also added that the book’s introduction is especially significant since it supports that Turkey has adopted a policy of creating doubts around the issue of the Genocide of the Armenians.
Manoyan emphasized that as opposed to similar efforts in the past, that didn’t deliver results, on the eve of the Genocide’s Centennial Armenians do finally have a comprehensive file of demands.