(tert.am) ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության հարցում երկու նպատակ ունի: «Առաջինը՝ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ շրջանակներից, որովհետև եթե Մինսկի խումբը ուղղակի բանակցությունների վրա թեկուզ դրական տեղաշարժ չի ապահովել, սակայն մի բան ապահովել է, այն է` որ միջնորդ պետությունները հասկացել են, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելով»,- մամուլի ասուլիսին ասաց Կիրո Մանոյանը:
Ադրբեջանի երկրորդ նպատակը, ըստ Կիրո Մնոյանի, հարցը լուծել ոչ թե փաթեթային համաձայնությամբ, այլ հանգրվանային լուծմամբ: Սակայն բանախոսը գտնում է, որ չկա ոչ մի համաձայնություն, եթե բոլոր կետերի շուրջ չկա համաձայնություն:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Կիրո Մանոյանն ասաց, որ վերջին հանդիպումը ԱՄՆ-ի շահագրգռվածության արդյունք էր: Սակայն նա գտնում է, որ բանակցությունները առաջ չեն շարժվում, քանի որ Ադրբեջանն իր պահվածքը չի փոխում: «Միջնորդ երկրները ամեն ինչ փորձում են անել, որ պատերազմի հավանականությունը նվազեցվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությանը պաշտպանելու վերաբերյալ հայտարարությանը, Կիրո Մանոյանն ասաց. «Հայաստանի նախագահը ոչինչ չի ստորագրել, անդամ պետություններն են ստորագրել, և Հայաստանը չէր էլ կարող անդամ երկրների պետությունների հայտարարության տակ ստորագրել, որովհետև անդամ երկիր չէ»:
Նա նշեց, թե նոր չէ, որ ՆԱՏՕ-ն խոսում է նախկին Խորհրդային Միության մի շարք երկրների տարածքային ամբողջականության մասին:
Նա նկատեց, որ նույն հայտարարությամբ կոչ է արվում, որ Կովկասում առկա հակամարտությունները կարգավորվեն այն սկզբունքների հիման վրա, որոնք նախանշված են:
Ըստ նրա՝ այդ հայտարարությունը ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանության հանձնառություն էր և ոչ թե այն մասին է, և որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն այդ սկզբունքի հիման վրա:
«Անշուշտ լավ կլիներ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը ևս նշվեր, սակայն մյուս հակամարտությունների համար ազգերի ինքնորոշման սկզբունքը ճշտված չէ»,- հավելեց Կիրո Մանոյանը:
Giro Manoyan Skeptical about Presidential Meetings on Artsakh
YEREVAN—High-level talks on the Artsakh conflict have intensified recently. After the two meetings mediated by the Russian President and the US Secretary of State, the leaders of Armenia and Azerbaijan will meet again in Paris at the initiative of French President Francois Hollande.
Giro Manoyan, Head of the Armenian Revolutionary Federation (ARF) Bureau’s Hay Dat and Political Affairs Office, is skeptical about the results of the meetings.
“Azerbaijan will hardly change its stance after these meetings,” Manoyan told reporters on Wednesday.
Giro Manoyan welcomed the measure adopted by the Greek Parliament, which criminalizes the public denial of genocides. At the same time, he reminded about a similar bill adopted by Switzerland, the legitimacy of which is now being considered at the European Court of Human Rights.
Manoyan considers that Armenia’s accession to the Eurasian Economic Union will not be delayed any more. He said all obstacles seem to have been eliminated, and Armenia will join the Union in October.
As for the reports on Pope Francis’s possible visit to Armenia, Giro Manoyan said “the Armenian side is yet to confirm the information.” At the same time he hailed the Pontiff’s stance on the international recognition of the Armenian Genocide.