«Խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների սերտացմանը» կ’ըսէ Կիրո Մանոյան

Սեպտեմբերի 6-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական պատվիրակության եւ ՀՅԴ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու

Ֆրանսիացի խորհրդարանականները
Ֆրանսիացի խորհրդարանականները

Կիրո Մանոյանն ամփոփելով Ֆրանսիայից Հայաստան ժամանած խորհրդարանականների այցը, նշել է, որ Դաշակցություն- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունները նոր չէ, որ ստեղծվել են, այլ արդեն բավականին ջերմ են:

Կիրո Մանոյանի խոսքով` ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան կնպաստի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների և Դաշնակցություն-Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունների սերտացմանը: Տարբեր հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ` Ցեղասպանության ճանաչումից մինչև Ցեղասպանության ժխտման քրեականացում, ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր, զինադադարի խախտում և այլն:

Նշենք, որ 2014-ը հռչակվել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադիր, անվանի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի տարի: Ժան Ժորեսը այն եզակի քաղաքական գործիչներից է, ով 1915թ-ին բարձր ամբիոններից բարձրաձայնեց հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ջարդերը` դատապարտելով ցեղասպանության երևույթը: Ժան Ժորեսը 1900-1908թթ. եղել է «Pro Armenia» երկշաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ:

Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող Սոցիալիստական կուսակցության պատգամավորական պատվիրակությունը երկու օր շարունակ մասնակցել է Ժան Ժորեսի մահվան 100 ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: