(azatutyun.am) «Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում»,- նշված էր նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Որքանով է իրական այդ հնարավորությունը՝ մասնավորապես հաշվի առնելով այն կեցվածքը, որ Թուրքիան ցուցադրեց հայ-ադրբեջանական վերջին լարման ընթացքում: Նաեւ այս հարցն ենք քննարկելու Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի եւ քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանի հետ: