ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանում, սահմանային գոտում, Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների առիթով: Սույն նամակի պատճեները հասցեագրվել են Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ Քեթրին Էշթոնին, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար՝ Լամբերտո Զանիեին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար՝ Թորբյորն Յագլանդին, եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ նախագահող՝ Դիդյե Բուրկհալթերին:
Բրյուսել, 1-ը Օգոստոսի 2014թ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.
Դեսպան՝ Իգոր Պոպովին
Դեսպան՝ Ջեյմս Ուորլիքին
Դեսպան՝ Պիեռ Անդիոյին
Ձերդ գերազանցություններ.
վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից ձեռնարկվող հարձակումներն ու գնդակոծումները՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում, ինչպես նաեւ կրակ բացելը Միջազգային կարմիր խաչի Երեւանի գրասենյակի պատվիրակության անդամների վրա, կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների՝ ամբողջ տարածաշրջանում: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այս իրողության, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մշտական ռազմատենչ հայտարարությունների վրա՝ հայության եւ Հայաստանի հանդեպ:
Պրն. Ալիեւը շարունակում է ՀՀ մայրաքաղաք Երեւանը անվանել. «Երեւանի խանություն», բնորոշելով այն իբրեւ Ադրբեջանին պատկանող տարածք եւ մշտապես սպառնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի դեսպանների 5-րդ հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ Բաքվում, նա հատուկ կերպով նշեց, թէ Ադրբեջանի նպատակն է Հայաստանը պատանդ պահել, արյունաքամ անելով այն՝ ստիպելով Հայաստանի բնակչությանը արտագաղթելու եւ նվազեցնելու բնակչության թիվը: Նվազեցման
նպատակով են նաեւ սահմանային շրջաններում ոճրագործություններ կատարվում:
Ադրբեջանը պատասխանատու է վերջին մի քանի շաբաթների ընթացքում, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ սահմանամերձ շրջաններում արձանագրված քաղաքացիների եւ զինվորականության սպանությունների համար: Ըստ երեւույթին Ադրբեջանի նախագահի համար ադրբեջանի քաղաքացիների կյանքը արժեք չունի, սակայն մեզ համար մարդկային կյանքի կորուստը աղետ է եւ մենք բարձր ենք գնահատում մարդկային կյանքի ու խաղաղության պահպանումը: Արժեքներ, որոնք պատրաստ ենք պահպանելու բոլոր միջոցներով: Եթե Ադրբեջանը ստիպված չլինի դադարեցնել իր այս պատերազմատենչ ընթացքը, կարճ ժամանակից զարգացումները կդառնան անկանխատեսելի:
Հայերի կողմից ԼՂՀ-ի դեմ դիվերսիոն գործողությունների վիժեցմանը հաջորդեցին անընդհատ գնդակոծումները ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա: Հայկական կողմն անշուշտ այլ ելք չունի ու հակազդելով չեզոքացնում է ազերիների հարձակումները: Ադրբեջանի այս արկածախնդրությունը պէտք է ավարտվի եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլեւս պէտք է դադարի զինյալ գործողությունների չդիմելու կոչ ուղղել երկու կողմերին: Անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը խիստ կերպով պահանջի Ադրբեջանից դադարեցնելու սահմանային շրջանների մոտ ռազմական գործողությունները եւ կառուցողական մոտեցումներով վերադառնա բանակցային գործընթաց: Շրջանի մեջ մի նոր պատերազմը, կունենա ահավոր հետեւանքներ ամբողջ տարածաշրջանին համար՝ լուրջ կերպով ազդելով նաեւ Եւրոպայի վրա:
Պահն է այժմ դիմելու գործնական քայլերի եւ Ադրբեջանին, որպես Ալիեւի վարչախմբի պատանդ դարձած երկրի, զերծ պահելու անկանխատեսելի հետեւանքներով նոր պատերազմ սկսելուց: Կոչ ենք ուղղում միջազգային բոլոր համապատասխան կազմակերպություններին, գործնական խիստ միջոցներով ազդել Ադրբեջանի վրա, նախքան պրն. Ալիեւը կդիմի բոլորի համար վտանգավոր, կործանարար քայլերի:
Հարգանքներով՝
Գասպար Կարապետյան.
Նախագահ
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի
EAFJD letter to OSCE Minsk Group Co-Chairs
The below letter was sent to the OSCE Minsk Group Co-Chairs, in the midst of the heightened tension between Armenia, Nagorno Karabakh and Azerbaijan, when the latter multiple times broke the ceasefire, loosing many of its soldiers. These clashed were the fiercest since the 1994 ceasefire signed between the 3 Republics. The Armenian and Nagorno Karabakh armies were on high alert and at the cost of human lives, strongly countered the enemy, forcing Azerbaijani President Ilham Aliyev to accept the mediation of Russian Federation President Vladimir Putin and meet Armenian President Serzh Sargsyan in Sochi. Since then, the violations of the ceasefire have been dramatically reduced.
To:
the Co-Chairs of the OSCE Minsk Group,
Ambassador
Igor Popov of the Russian Federation,
Ambassador
James Warlick of the United States of America,
Ambassador
Pierre Andrieu of France,
Your
Excellencies,
Lately the continuous attacks on civilians in Armenian border towns and villages, the shooting of the car belonging to the International Committee of the Red Cross Yerevan Office, are increasing the possibility of an all out war in Nagorno Karabakh and the entire South Caucasus region. We would like to draw your attention to this fact, and that Azerbaijani president Ilham Aliyev has stepped up his war rhetoric in regard to Armenians and Armenia.
Mr. Aliyev continues to call the capital city of the Republic of Armenia, Yerevan, “Erivan khanate”, claiming it is an Azerbaijani land, continues to call the Armenian Diaspora as the main enemy of Azerbaijan, and constantly threatens Armenia and Nagorno Karabakh. At the 5th session of the heads of Azerbaijani diplomatic services in Baku, he stressed that Azerbaijan’s goal is to keep Armenia hostage and isolated from energy and economic projects, for the Armenian population to migrate and shrink in numbers. By shrinking, he also means killing.
In the last couple of weeks, Azerbaijan has been responsible for the deaths of civilians and military servicemen along the line of contact with Nagorno Karabakh and the Republic of Armenia. It seems that for Azerbaijani president peoples’ lives count for nothing – both, the lives of Azerbaijanis and Armenians – who are killed because of his adventurist approach to peace. We, Armenians, very highly value life and peace; and are not afraid to defend them at any cost. If the Azerbaijani side is not restrained now, the shootings very soon will go out of control.
After the saboteur acts in Karabakh were failed and dully apprehended, came the non-stop all night bombardment of the villages in the Tavush area of the Republic of Armenia. The Armenian side had no other option than to reply and stop the aggression. This adventurism must be stopped now, and the OSCE Minsk Group has to stop from refraining both sides to show restrain. The Minsk Group has to explicitly ask Azerbaijan to stop the cross border shootings and get back to the negotiating table. A renewed war will be devastating for Azerbaijan, Armenia, Nagorno Karabakh and the region as a whole. Europe cannot afford another war in its neighborhood.
It is time to act now and refrain Azerbaijan, a country hostage to the Aliyev regime, starting a new war with dire consequences. We call on all international players to exert their power now, before Mr. Aliyev’s more dangerous and devastating steps for all.
Cordially yours,
Kaspar Karampetian,
President