(tert.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի twitter-ում արած հայտարարությանը, թե ԼՂՀ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում, Tert.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը: Ու, այո, համաձայն եմ, որ էս վիճակը վտանգավոր է: Բայց դա չի նշանակում, որ ուրիշ բան պետք է անել»:
Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ են ուզում ասել Ուորլիքը կամ Արևմուտքը, ապա Կիրո Մանոյանը հակված է նրա ասածը ընկալել բառացի. «Ես ամերիկացի համանախագահի ասածը պարզ, բառացիորեն եմ հասկանում, որ ստատուս քվոն վտանգավոր է: Ես ուրիշ բան չեմ ուզում հասկանալ իր ասածի մեջ, կարող է՝ ենթադրեմ, բայց բառացիորեն դա եմ հասկանում: Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը»,-ասաց Կիրո Մանոյանը: