Փետրուար 27-ին, Հայաստանի Հանրապետութեան մօտ Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըր Մոնթրէալի մէջ հանդիպում ունեցաւ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբին հետ։ Մոնթրէալի Հայ Կեդրոնին մէջ կայացած հանդիպման ընթացքին դեսպանին հետ քննարկուեցան գանատահայ համայնքը շահագրգռող կարեւոր հարցեր եւ յանձնախումբին կողմէ դրուատանքի արժանացաւ Գանատայի դեսպանատան կողմէ երկու երկիրներուն եւ ժողովուրդներուն միջեւ մշակութային, տնտեսական եւ դիւանագիտական կապերը ամրապնդելու յանձնառութիւնը։
Ավելի վաղ, հունվարի 20-ին դեսպանը Թորոնթոյի Հայ կենտրոնում հյուրընկալվել էր Հայ դատի Կանադայի կենտրոնական հանձնախմբին և քննարկել հայ-կանադական հարաբերություններին, Հայաստանում Կանադայի դեսպանատան աշխատանքին առնչվող հարցեր, ինչպես նաև կանադահայ համայնքին հետաքրքրող այլ խնդիրներ՝ կապված արցախահայությանն ու Հայաստանին առնչվող խնդիրներին։

