Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովը, համանախագահներ Քրիս Սմիթի և Ջեյմս ՄաքԳովերի համանախագահությամբ, սեպտեմբերի 19-ին առավոտյան ժամը 10:30-ին կանցկացնեն լսումներ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Լսումներին աջակցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Լսումների ծանուցման մեջ ընդգծվում է, որ.
«Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է կենտրոնացված լինել Իլհամ Ալիևի, ով նախագահ է 2003 թվականից ի վեր, և նրա մեծ ընտանիքի ձեռքում»։
Հարակից հարցերի թվում են, ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայերի վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ։
«Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Քրիս Սմիթի և Ջեյմս ՄակԳովերնի առաջնորդությունը՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու, Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու և Արցախի հայերի վերադարձի ապահով և կայուն ուղի գծելու հարցում՝ համաշխարհային մանդատի և միջազգային պաշտպանության ներքո», — ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ . «Բարեբախտաբար, Կոնգրեսի անդամները երկկուսակցական հիմունքներով ակտիվանում են՝ դիմակայելու անցյալ երկու վարչակազմերի ձախողումներին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանություն իրականացնելու և Արցախը լքելու հարցում»:
Նիստին հայտարարված երեք վկաներն են Արցախի Հանրապետույան Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը, միջազգային իրավաբան, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Գարնիկ Քըրքոնյանը, Crude Accountability-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Քեյթ Ուոթերսը ։
Լսումները ուղիղ հեռարձակվելու են Թոմ Լանտոս Մարդու իրավունքների հանձնաժողովի կայքում և ANCA սոցիալական լրատվամիջոցների ալիքներով: