Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարարի միջև տեղի են ունեցել պաշտոնական շփումներ

Uncategorized

Օրերս պաշտոնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնավորապես, նշել է․ «Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը, իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում, ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

09 / 08 / 2024թ