Ամերիկայի Հայ դատի Արեւմտեան շրջանի յանձնախումբը (ANCA-WR) վրդովուած է Ֆրեզնոյի Մասիս-Արարատ հայկական գերեզմանատան վրայ տեղի ունեցած հրկիզման կապակցութեամբ: Ֆրեզնոյի գերեզմանատունը, որը հիմնադրուել է 1885 թուականին, ԱՄՆ-ի ամենահին հայկական գերեզմանոցն է եւ հայ հերոսներ ու հասարակական գործիչներ՝ Սողոմոն Թեհլիրեան, Վիկտոր Մաղաքեան եւ Վիլեամ Սարոյեանը իրենց վերջին հանգրուանն գտել սոյն գերեզմանոցում։
Գերեզմանատան տնօրինութեան տուեալներով՝ ութ ծառ հրկիզուել է հրկիզողի կողմից 2024 թուականի ապրիլի 13-ին, շաբաթ օրը, մօտաւորապէս ժամը 3-ին: Միջադէպն իր տեսակի մէջ վեցերորդն է 2024 թուականի սկզբից՝ տապալելով աւելի քան 19 ծառ գերեզմանոցում, ինչը վկայում է. որ այս միջադէպերը ատելութեան յանցագործութիւնների տարր են պարունակում հայերի դէմ։ Հրկիզումը տեղի է ունեցել տասնմէկ օր առաջ, երբ գերեզմանատան նոր հատուածը, որը կոչւում է Մասիս Արարատ, տեղի էր ունենալու Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման արարողութիւն եւ դրօշի բարձրացման արարողութիւն Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանի մօտ:
«Մասիսի հայկական գերեզմանատան վրայ այս նողկալի յարձակումները յստակ ցոյց են տալիս, որ հակահայկական տրամադրութիւնները անհասցէ սպառնալիք են հասարակական անվտանգութեանը եւ յատկապէս Ֆրեզնոյի ամերիկահայ համայնքին», — ասաց Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան Շրջանը տնօրէնների խորհրդի նախագահ՝ Օշին Յարութօնեանը: «Տեղական իշխանութիւնները պէտք է հետաքննէն 6 միջադէպերը, որոնք տեղի են ունեցել 2024 թուականի սկզբից ի վեր, եւ երաշխաւորէն, որ յանցագործութիւնների այս շարանը քործնական լուծում ստանայ, յանցագործ(ները) պատասխանատուութեան ենթարկուեն, եւ ամերիկահայ համայնքը փոխհատուցուի բոլորի վնասների համար»:
«Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան Շրջանի Կենտրոնական Կալիֆորնիայի մասնաճիւղի անդամները սերտօրէն համագործակցում են Մասիս-Արարատ հայկական գերեզմանատան խորհրդի եւ տեղական իշխանութիւնների հետ՝ պարզելու հրկիզումների պատճառը եւ ապահովելու մեր համայնքի անվտանգութիւնը Ֆրեզնոյում», — ասաց Կենտրոնական Կալիֆորնիայի մասնաճիւղի ներկայացուցիչը «Հայ համայնքն ակնկալում է, որ տեղի պաշտօնեաները եւ ոստիկանական բաժանմունքը ձեռնարկէն բոլոր հնարաւոր միջոցները՝ կանխելու այս գերեզմանատան վրայ ապագայ հրկիզումների փորձերը»: