Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը Վաշինգթոնում կանցկացնի քաղաքական խորհրդակցութիւններ՝ ներառեալ Կոնգրեսի ճեպազրոյցները, վերլուծական կենտրոնների կլոր սեղանները, համալսարանական դասախօսութիւնները եւ համայնքային հաւաքները՝ Վաշինգթոն կատարելիք այցի ընթացքում, որը համընկնում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Դաշնային Քաղաքականութեան Սեմինարի հետ:
Նախարար Բաբայանը հիմնական ելոյթը կը ներկայացնի Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Արցախի անվտանգութեանն ու ազատութեանը նուիրուած միջոցառմանը, որը տեղի կունենայ պատմական Վուդրոյ Վիլսոնի տուն-թանգարանում: Սա մեծարում է ԱՄՆ այն նախագահին, ով է 1918թուականին եղավ Հայաստանի Առաջին Հնարապետութեան ստեղծման կողքին: Բաբայեանե նաև լինելու է գլխաւոր բանախօս «ՔԷփիթոլի ողջոյնը Արցախի անկախութեանը» միջոցառմանե, որը կազմակերպուել է Կոնգրեսի հայկական յանձնախմբի հետ համատեղ, և տեղի կունենայ երկուշաբթի, սեպտեմբերի 19-ին։ COVID-19-ի հետ կապուած Կոնգրեսի կանոնակարգերի համաձայն՝ Արցախի ազատութեան կողմնակիցները պէտք է խնդրէն մասնակցել Կապիտոլիումի միջոցառմանը` գրանցուելով anca.org/rsvp կայքում։
«Մենք ողջունում ենք նախարար Բաբայանի խորհրդակցութիւնները Վաշինգտօնում ԱՄՆ քաղաքականութիւն մշակողների եւ արտաքին քաղաքականութեան շահագրգիռ կողմերի հետ, ինչպէս նաեւ նրա խօսքերը Կապիտոլիումի միջոցառմանը, Վիլսոն տուն-թանգարանում եւ մեր քաղաքականութեան համաժողովում, որպէս բովանդակալից ներդրում Արցախի Հանրապետութեան կարգավիճակի եւ անվտանգութեան հարցում ԱՄՆ կառուցողական ներգրաւուածութեան գործում»,- ասաց Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «Արցախի ձայնը՝ Վաշինգթոնում եւ համաշխարհային հարթակում, ներկայացնում է հայ ազգի աննկուն վճռականութիւնը, յարատեւ ժողովրդավարական ձգտումները՝ համբերելու, գոյատեւելու եւ խաւարի ու բռնապետութեան ուժերի դէմ համաշխարհային ազատագրթեան։
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Դաշնային քաղաքականութեան սեմինարը ներառում է չորսօրեայ ներկայացումներ, կլոր սեղան-քննարկումներ եւ Քէփիթալ Հիլզի այցելութիւնների շարք Հայ Դատի Յանձնախմբի ty.akan մասնաճիւղերի եւ համայնքների ղեկավարների համար: Այն կը կենտրոնանայ Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) ռազմավարական առաջնահերթութիւնների առաջխաղացման և նպատակային նախաձեռնութիւնների վրայ, ինչու չէ եւ նաև արդարութեան ապահւում Հայոց ցեղասպանութեան համար:
Վաշինգթոն կատարած այցից յետոյ Բաբայանը կը մեկնի Քալիֆորնիայ մի շարք միջոցառումների եւ հանդիպումների ամերիկահայ համայնքի ղեկավարների եւ ընտրուած պաշտօնեաների հետ: