«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի, հետեւաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին»


Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը  երկու ամսվա մեջ երկրորդ անգամ, մայիսի 22-ին հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցելու համար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմաթիվ անգամներ և տարբեր ձևերով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները․
– Հիշյալ հայտարարության մեջ ասված է, որ կողմերը հրադադարից հետո մնում են իրենց տեղերում, սակայն ադրբեջանական զորքերը Արցախում և Հայաստանում տասնյակ կիլոմետրեր առաջ են եկել:
– Օգտվելով այն հանգամանքից, որ Արցախին սպասարկող գազատարը անցնում է ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքով, ցրտաշունչ ձմռան պայմաններում ադրբեջանական կողմը խափանեց այն՝ Արցախի ազգաբնակչությանը մատնելով աղետալի պայմանների։
– Սահմանամերձ բնակավայրերում հայ ազգաբնակչության հանդեպ հայերեն լեզվով իրականացվուն է հոգեբանական սպառնալիք- Հայկական մշակույթի կոթողները՝ եկեղեցիներ և հուշարձաններ պղծվում և ոչնչացվում են, փորձ է արվում նրանց հայկական ծագումը ավաղավել։
– Շարունակվում է էթնիկ զտումների տասնամյակների քաղաքականությունը, որի վերջնական նպատակը Արցախն ամբողջությամբ հայաթափելն է։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, իր տարբեր երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին, որոնք ներկայացնում են հարյուր հազարավոր եվրոպահայերի, Եվրոպական Խորհրդի նախագահին և Եվրոպայի գործադիր իշխանությանը այս հանդիպմանը ընդառաջ հաշվի նստել հետևյալ հույժ կարևոր հանգամանքների հետ․ Եվրախորհրդարանը 2022թ․ մարտի 10-ին բանաձև է ընդունել, որտեղ խիստ մտահոգություն է հայտնում Արցախում էթնիկ զտումների հանցավոր գործողությունների և հայկական մշակութային կոթողների և կրոնական ժառանգության ոչնչացման նկատմամբ։ Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անպայման տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանականերում, որտեղ ի թիվս այլ հիմնարար սկզբունքների Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտվում է որպես գերակա առաջնահերթություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան երկու երկրների համար ընդունելի պայմաններում՝ հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում ապրող ժողովրդի իրավունքները և սահմանների ձևավորման պատմական անցյալը։ Ադրբեջանի կողմից ռազմական հաջողություններով պայմանավորված հարձակողապաշտ նկրտումները դատապարտելի են։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ մինչև օրս Բաքվի բանտերում գտնվում են անմարդկային խոշտանգումների պայմաններում ։ Ադրբեջանը չի իրագործում իր ստորագրությամբ հաստատված պարտավորությունները՝ արհամարhելով բազմաթիվ երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը։ Թուրքիայի և ահաբեկչական միավորումների օգնությամբ ձեռք բերված ռազմական հաջողությունը Ադրբեջանը չի կարող օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպես միջանցք օգտագործելու համար:  
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը, եվրոպական երկրների Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին, հայտարարում է, որ Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի, հետևաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։
 
Եվրոպական Միությունը պետք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության վրա և կանխի Արցախի հայ ազգաբնակչության էթնիկ զտումը։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, որը վերջին հաշվով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամյա հայրենիքում։