ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ այսօր, նոյեմբերի 29-ին Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։
Պաշտոնական բացումից հետո խորհրդաժողովի մասնակիցները կայցելեն «Եռաբլուր» պանթեոն։
Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում։
Խորհրդաժողովին իրենց ողջույնի խոսքն են հղել Հայ դատի գրասենյակների օտարերկյա բարեկամները` տարբեր երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, որոնց թվում`
Ադամ Շիֆ– Կոնգրեսական, Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ
Ֆաբիո Մասիմո Կաստալդո– Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ
Խորխե Տայանա– Արգենտինայի պաշտպանության նախարար
Էլենի Թեոխարուս– Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոապական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար
Բրայան Մեյ– Կանադայի Խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Կարլ Վանլաուե– Բելգիայի Դաշնային Սենատի պատգամավոր
Թիմ Լոթոն– Միացյալ Թագավորության Համայքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Նիկիտաս Կակլամանիս– Հունաստանի Խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆրանսուա Ալֆոնսի- Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր
Դանիել Ռատիո-Ուրուգվայի Արևելյան կառավարության անդամ, Արցախ ֆորումի անդամ
Լուկաս Ֆուրլաս -Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Քեյս Վան Դեր Ստաեյ– Նիդերլանդների Խորհրդարանի պատգամավոր
Անտերս Օստերբեիր – Շվեդիայի Խորհրդարանի պատգամավոր
Վերոնշյալ անձանց ողջույնների տեսաուղերձը՝ https://www.youtube.com/watch?v=7rqVc66EGI0