Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները պահանջում են, որ Պետդեպարտամենտը պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կիրառի

Լուրեր

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հայտնում է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները դատապարտում են Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի Գեղարքունիքի մարզում, պահանջում են, որ Պետդեպարտամենտը պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կիրառելով վերջ տա շարունակվող ոճրագործություններին:

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հրապարակել է հայտարարության տեքստը.

«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում և հարակից շրջաններում ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետևանքով հայ զինվոր է զոհվել, ևս վեց զինվորական գերեվարվել է: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար:

Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար:

ԱՄՆ-ն պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»: