«ԱԼԻՔ», Կ. ԴԱՒԹԵԱՆ – Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպւող քաղաքական զրոյցների շարանում, երէկ երեկոյեան նոյն կազմակերպութեան կենտրոնում կազմակերպւել էր հերթական հանդիպումը, ուր ուկրայնական ճգնաժամի հարցով դասախօսեց Եւրասիայի հարցերով աւագ փորձագէտ Շոէյբ Բահմանը:
Կազմակերպիչ յանձնախմբի անունից Իսիկ Իւնանէսեանը ներկայացրեց օրւայ դասախօսին՝ նշելով որ նա անդամակցում է ԻՐԱՍ-ին եւ Կենտրոնական Ասիայի, նաեւ Կովկասի հանրագիտարանների նախագծի տնօրէնն է:
Օրւայ դասախօսը անդրադարձաւ Ուկրայինայի վերջին իրադարձութիւններին՝ խօսելով Ուկրայինայի ճգնաժամի զարգացումների, եւ դրանց հնարաւոր հետեւանքների մասին: 140610a04aԴասախօսը խօսեց Ուկրայինայի հասարակութեան մասին եւ նշեց, որ Ուկրայինայի հասարակութիւնը երկփեղկւած է. հասարակութեան մի հատւածը ռուսամէտ է, Իսկ միւս հատւածը՝ ազգայնական, որի հետեւանքով՝ քաղաքական տարակարծութիւնները խիստ ընդգծւած են, եւ կառավարութիւնը անընդհատ ձեռքից ձեռք է անցնում:
Դասախօսը ապա անդրադարձաւ Ուկրայինայի հարցով Ռուսաստանի դերակատարութեանը, ինչպէս նաեւ Ղրիմի հարցին: Նա նշեց, որ Ուկրայինայի հարցը բազմաշերտ է:
Խօսւեց նաեւ Ուկրայինայի հարցով Իրանի անկողմնակալ դիրքի, Հայաստանի, նաեւ Թուրքիայի դիրքորոշումների վերաբերեալ: Նա նաեւ անդրադարձաւ Ուկրայինայի ներկայ կառավարութեան դիմաց ծառացած հիմնական խնդիրների, այդ թւում Ուկրայինայի տարածքային ամբողջականութեան պահպանման վերաբերեալ:
Վերջում հնչեցին հարցեր՝ կապւած տարածաշրջանում Ուկրայինայի ճգնաժամի հետեւանքների եւ ապագայ հեռանկարների մասին: