Ինչպես հաղորդում Արցածի Հանրապետության արտգործնախարարության մամլո ծառայությունը հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։
Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալներ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներն Արցախում են գտնվում ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովին մասնակցելու համար:
ԱՊԱՌԱԺ