«ԵՐԿԻՐ» — ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություններն այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` հրադադարի խախտման համար Ղարաբաղյան հակամարտության կողմերին հավասարապես մեղադրելու դիրքորոշման դեմ:
Երիտասարդները պահանջում էին ԵԱՀԿ Մինսկի խմբից` վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:
Հիշեցնենք, որ այն նույն պահին, երբ ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա էին անում, ԱԳՆ շենքում տեղի էր ունենում ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Համանախագահները շենք մտան երիտասարդների բացականչությունների ներքո: