Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով

Լուրեր

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո դիվան, 21 փետրվարի 2020թ.) – Փետրվարի 24-28 Երևանում եւ Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողովը, Հայ Դատի կենտրոնական խորհուրդի կազմակերպությամբ։

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգը վերաբերվում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտներին՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար, ևայլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։

Փետրվարի 24֊ին, Երևանում կկայանա խորհրդաժողովի բացումը։

Փետրվարի 25-ին, խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում, ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։